Մարզերում կանգնած են փաստի առաջ. ծառահատումները քրեականացվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկման դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Եթե ավելի պարզ, ապա մի շարք կարգավորումների հետ մեկտեղ քրեական պատասխանատվության են ենթարկվելու ապօրինի ծառահատումներ կատարած քաղաքացիները: Այս տեղեկատվությանը մարզերում բավականին բուռն կերպով են արձագանքել, հատկապես այն մարզերում, որտեղ ձմեռային վառելիքի հարցը հիմնականում կարգավորվում է բնափայտի հաշվին:
Քաղաքացիների բողոքը հիմնականում կապված է այն փաստի հետ, որ նրանք ուղղակի այլընտրանք չունեն, քանի որ ֆինանսապես ի վիճակի չեն գազի կամ հոսանքի վարձ վճարել: Թերթի հետ զրույցում, հասկանալով հանդերձ անտառների պահպանման անհրաժեշտությունը, նրանք ասում էին, որ իրենք կանգնած են փակուղու առաջ: