Ի՞նչ գույք ու դրամական միջոց ունի նորանշանակ փոխնախարարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդարադատության նորանշանակ փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը հայտարարագրել է բնակարան, ներկայացրել տվյալներ նաև դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից, որը նա ներկայացրել է այս տարի, երբ դեռ զբաղեցնում էր ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 350 000 ՀՀ դրամ և 8000 ԱՄՆ դոլար: Նախորդ պաշտոնի պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 190 000 ՀՀ դրամ:
Ք. Գրիգորյանը ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է 2019թ. հունվարին, ԱՆ փոխնախարարի պաշտոնին է նշանակվել 2019թ. հուլիսին:
Մինչ ԱԺ նախագահի խորհրդականի, այնուհետ ԱՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը Ք. Գրիգորյանը 20122014թթ. զբաղեցրել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ