Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ին­չո՞վ է բա­ցատր­վում մրգե­րի բարձր գի­նը. գնաճն ան­խու­սա­փե­լի՞ էր

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դիտարկելով մրգերի շուկայում առկա գնային իրավիճակը, անգամ անզեն ու ոչ մասնագիտական աչքով հնարավոր կլինի եզրահանգում անել համեմատաբար բարձր գների մասին: Խոսքը հատկապես սեզոնային մրգերի, օրինակ՝ կեռասի, ծիրանի, բալի, խնձորի և մի շարք այլ տեսակների մասին է: Շուկայում ծիրան կարելի է գնել 500-1000 դրամով, կեռասը՝ 800-1000 դրամով, բալը` 800-900, խնձորը՝ 500600 և այլն: Խոսելով մրգի շուկայում գնային նման իրավիճակի շուրջ՝ «Փաստի» հետ զրույցում «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ այսօր տեսնում ենք այն պատկերը, որի վերաբերյալ կանխատեսումը հ/կ-ն դեռ երկու ամիս առաջ էր արել:

«Անցած տարվա համեմատ պտուղը 20-40 տոկոսով պակաս է: Պետք է կույր լինեին, որ հաշվի չառնելով նշվածը՝ հայտարարեին առատ ու ռեկորդային բերքի մասին»,-ասաց նա՝ նկատի ունենալով կառավարությանը:

«Իրականում ամեն ինչ շատ պարզ է. եթե արտադրանքը քիչ է, բնականաբար, գնաճն անխուսափելի էր: Ամենահաջող բերքը ելակի դեպքում էր: Այն անցած տարվա համեմատ գրեթե 50 տոկոսով մատչելի էր:

Մի փոքր ցածր էր կեռասի բերքը, բայց այն իրավիճակը չէր, որը կա ծիրանի դեպքում: Անցած տարվա համեմատ ծիրանի բերքն ահռելի պակաս է: Բացի այդ, այս տարվա ծիրանը այդքան էլ առողջ չէ: Նույնը դեղձին է սպասվում, խնձորին, տանձին: Խաղողի դեպքում էլ է նույն վտանգը կանխատեսվում: Այդ պատճառով դեռ երկու ամիս առաջ դիմել էինք ֆերմերներին, որ սրսկումներն անհապաղ անեն: Ով սրսկեց, բերքը որակով է»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանի խոսքով, ծիրանի գինն այսօրվանից ավելի կբարձրանա. «Լավ, որակյալ ծիրանը մեծածախ շուկայում 1000 դրամից չիջավ, իսկ երեկ անգամ 1500 էր, մինչդեռ անցած տարի նույն ծիրանը 500 դրամով էինք գնում»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ հուլիսի վերջին ծիրանի շուկայի պատկերն ավելի պարզ կլինի: Միևնույն ժամանակ նրա կանխատեսումները դրական չեն նաև արտահանման ոլորտի առումով. «Արտահանումը մոտ 30-40 տոկոսով պակաս է լինելու: Այսինքն, ոչ թե 50-55 հազար, այլ 30-35 հազար տոննա արտահանում է սպասվում: Սա իմ անձնական կարծիքն է, տեսնենք՝ ժամանակը ինչ ցույց կտա»:

Նա շեշտեց, որ վերոնշյալ իրավիճակը ավելի խորքային պատճառ ունի. «Վերջին 2-3 տարում, ընդհանուր առմամբ, տարբեր ուղղություններում գյուղատնտեսական լուրջ անկում ենք գրանցել: Եթե կառավարությունը դեմքով շուռ գա դեպի գյուղացին, մյուս տարի նման իրավիճակ չի լինի: Եթե ճիշտ քաղաքականություն վարեն, հաջորդ տարին բարենպաստ կլինի, բայց եթե ուզում են սմարթ գոմերով երկիր զարգացնել, չարաչար սխալվում են»:

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել