ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Բահամյան կղզիներ՝ Անկախության օր, Մավրիտանիա՝ Բանակի օր, Մոնղոլիա՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ճապոնիա ՝ Նատտոյի (ազգային ուտեստ) օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1870- ծնվել է հայ բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին:
1877-ավարտվել է ռուսական զորքի կողմից Բայազետ ամրոցի հերոսական պաշտպանությունը:
1915– սկսվել է Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը թուրքերի կողմից:
1937- ծնվել է դերասանուհի Գալ յա Նովենցը:
1953- ծնվել է սփյուռքահայ երգիչ Փոլ Բաղդադլյանը:
1967– ծնվել է հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական և քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլ յանը։
1996– վախճանվել է հայ հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը: 2002- Ուրուգվայի մայրաքաղաքի մոտակայքում հայտնաբերվել է հայազգի գործարար, Արգենտինայի քաղաքացի Միհրան Մամբրել յանի դիակը:
2003- նորակազմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաջին նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գարեգին Ազարյանը:
2006- «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնը:
2009– Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվել է Մադրիդյան սկզբունքների մի մասը:
2010- «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում գրեթե ամբողջությամբ փոխվել է կուսակցության վարչության կազմը: Նոր` 11-հոգանոց վարչության կազմում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
2016- Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:
2018- Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները փակել են Երևան - Եղվարդ մայրուղին՝ պահանջելով կասեցնել «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը:
ԱՇԽԱՐՀ
1499-Վասկո դա Գամմայի արշավախմբի նավապետ Նիկոլաու Կուելի «Բերրիու» նավը երկու տարի նավարկելուց հետո վերադարձել է Լիսաբոն՝ կատարելով առաջին շուրջերկրյա նավարկությունը:
547-Ֆրանսիայում կայացել է պաշտոնապես թույլատրված վերջին մենամարտը:
1584- վախճանվել է Նասաուի կոմս, Օրանի արքայազն Վիլհելմ Լռակյացը:
1765-ծնվել է ռուս զորահրամանատար, գեներալ, կոմս և Հայրենական պատերազմի հերոս Պետրոս Բագրատիոնը:
1836– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Անդրե Մարի Ամպերը, որի պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը:
1856– ծնվել է սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան:
1873-ծնվել է ռուս հեղափոխական, պատմաբան, էթնոգրաֆ, խորհրդային պետական և կուսակցական գործիչ Վլադիմիր ԲոնչԲրունևիչը:
1878– Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել: Մինչ այդ կանոնների խախտում արձանագրելիս մրցավարները պարզապես բղավում էին:
1890– Վայոմինգը դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը:
1908 –հոլանդացի ֆիզիկոս Հեյկ Կամերլինգ-Օննեսը առաջին անգամ ստացել է հեղուկ հելիում:
1925-սկսվել է դատը իր դասերին Դարվինի ուսմունքը մատուցող ուսուցիչ Ջոն Սկոուպսոնի դեմ: Այդ դատավարությունը պատմության մեջ է մտել «Կապկային դատավարություն» անվամբ:
1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սմոլենսկի ճակատամարտը:
1943– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվել է անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ:
1949-Տաջիկստանում երկրաշարժի արդյունքում առաջացած հողի սողքը ոչնչացրել է Հաիտ քաղաքը, որի բոլոր բնակիչները զոհվել են:
1957- ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ, «Գորոդոկ» երգիծական հաղորդման հաղորդավար Յուրի Ստոյանովը:
1958 –լոնդոնյան Մայֆեր շրջանի կայանատեղիներում տեղադրվել են առաջին հաշվիչները:
2000 - Նիգերիայում խողովակաշարից արտահոսած բենզին հավաքելու ժամանակ առաջացած հրդեհից վառվել և զոհվել է շուրջ 250 գյուղացի:
2006 –վախճանվել է չեչեն ահաբեկիչ-իսլամիստների առաջնորդ Շամիլ Բասաևը: