Գրպանահատը 4 անգամ նույն կնոջից գողություն է արել. Կինը ճանաչել է նրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 8-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 15-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսում մի կին իրեն հայտնել է, թե մեկը փորձում էր իր պայուսակից գողություն կատարել, նաեւ նշել է, որ այդ անձն իրենից չորս անգամ գողություն է կատարել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կնոջ նշած անձին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանը բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Պարզվել է բերման ենթարկվածի ինքնությունը՝ Արմավիրի մարզի Արեւշատ գյուղի 49-ամյա բնակիչ: Կինը բաժնում հայտնել է, որ ավտոբուսի սրահում ճանաչել է նրան. նա էր, որ հունիսի 28-ին նույն ավտոբուսի սրահում գողացել է իր դրամապանակը:
Գողության մասին կինը նախկինում չի հայտնել, իսկ այս անգամ էլ հրաժարվել է հաղորդում տալուց:
Նախապատրաստվում են նյութեր: