ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Բա­խում­ներ Երև­ա­նում խորհր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կսահմանվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հիմ­նա­կան ուղեր­ձը՝ կորց­րած տե­սա­կի ու մարդ­կա­յին ար­ժեք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Քա­նի՞ դպրոց գա­զա­մա­տա­կա­րա­րում, ջրա­մա­տա­կա­րա­րում ու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ձա­խող­վել է. ան­կում, ա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 28.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ) Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շարունակվում են բոլոր ծրագրերը Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական 2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է Ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը. նոր տվյալներ (տեսանյութ) Եղանակը՝ Հայաստանում Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել դատական, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չեղարկիր․ Շարմազանով

Մենք պետք է կարողանանք հայկական դասական երաժշտությունը արժանվույն ներկայացնել աշխարհին. Աննա Հակոբյան

Past.am

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի եւ դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, •Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն ՀԿ-ի նախագահ Ստեփան Ռոստոմյանը: 

Շնորհավորելով համատեղ համագործակցության մեկնարկի կապակցությամբ Աննա Հակոբյանը շեշտել է, որ ստորագրվելիք համաձայնագրի արդյունքում Հայաստանում կարճ ժամանակահատվածում դասական երաժշտությունը կարձանագրի մեծ արդյունքներ եւ ավելի բարձր մակարդակի վրա կկանգնի:  «Ինչո՞ւ է սա կարեւոր, սա կարեւոր է, որովհետեւ այն որակը, որը մենք ունենք Հայաստանում, այն որակը որը մատուցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, այն կատարելության հասնող որակը, որը մատուցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, մենք իրավունք չունենք նրանց հետ այդպես վարվել: Դա ոչ թե մեր հարստությունն է, այլ այն է ինչ ժամանակակից լեզվով ասած պետք է «վաճառենք» աշխարհին եւ թանկ «վաճառենք»: Բայց դա ջանք, աշխատանք է պահանջում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ նվագախմբերը ունեցած արդյունքին հասել սեփական նախաձեռնողականության եւ, ըստ էության, առանց աշխատավարձի աշխատելու կամ նվազագույն դրամական միջոցներով առավելագույնն անելու ճանապարհով: «Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամը 514 մլն 866 հազար դրամ է տրամադրել դասական երաժշտության խմբերին որպես հավելավճար: Բայց մեզ համար կարեւոր է ոչ միայն նվազագույն խնդիրները լուծելը, այլ դրանք լուծելով հանդերձ, մեր առաջ դնել շատ ավելի մեծ նպատակներ եւ հնարավորություններ ստեղծել որպեսզի մենք կարողանանք այն ինչ ունենք աշխարհին ներկայացնենք արժանվյուն, այլ ոչ թե մեր խմբերը ստիպված լինեն ամսական աշխատավարձի խնդիր լուծել: Դա մեզ պատիվ չի բերում: Հայ երաժիշտը տաղանդավոր եւ հայ երաժիշտը Հայաստանի սահմաններից դուրս հասնում է համաշխարհային փառքի: Մենք այդ փառքը պետք է բերենք այստեղ: Այսօրվա հուշագիրը դեպի դա տանող ճանապարհի առաջին քայլն է եւ ես հավատում եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք կարճ ժամանակում ունենալ շատ լավ արդյունքներ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ համագործակցության ամենակարեւոր արդյունք կլինի այն, որ դասական երաժշտություն սիրող զբոսաշրջիկների թվի աճ կգրանցվի: 

«Դասական ակադեմիական  արվեստը մեզ համար մեծագույն հարստություն է, որը պետք  է պահպանել ու զարգացնել: Այն կարող է օգնել մեզ հարստացնել մեր երկիրն ու տնտեսությունը: Ցանկանում ենք օգնել բոլորին իրենց մարքեթինգային եւ բրենդինգային կարողությունների զարգացման հարցում: Մեր օրերում շատ կարեւոր է այս կամ այն կոլեկտիվի գործունեությունը ճիշտ փաթեթավորելն ու մատուցելը»,-շեշտել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Իմ քայլը» հիմնադրամը երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր է իրականացնում կրթության, մշակույթի, սոցիալ-առողջապահական եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում։ Հայաստանում դասական երաժշտության զարգացման նպատակով «Իմ քայլը» հիմնադրամը ձեւավորել է «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» խումբը, որի շրջանակում աջակցություն է ցուցաբերվում դասական երաժշտության ոլորտի մի շարք կառույցների։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում դասական ակադեմիական երաժշտության կայուն զարգացմանը՝ դասական երաժշտության միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման եւ կայուն ֆինանսական հոսքերի ավելացման մեխանիզմների ներդրման միջոցով։ Զարգացման մեխանիզմների ներդրումը ներառում է ռեբրենդինգի, մարքեթինգի եւ տոմսային քաղաքականության վերանայում։ Ոլորտի կայուն զարգացման ապահովումը կբերի երկրում ակադեմիական արվեստի հանրահռչակմանը եւ մշակութային զբոսաշրջության զարգացմանը։

website by Sargssyan