Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալեքսանդր Խաչատրյանը՝ Հայաստանում բնակվելու, այգեգործությամբ զբաղվելու և «Պատվից առավել»-ում նոր դերի մասին

ԼԱՅՖ

Past.am

Հեռուստատեսային դադարից հետո դերասան Ալեքսանդր Խաչատրյանը սկսել է նկարահանվել «Պատվից առավել» հեռուստասերիալում։ Նա առաջին անգամ է համագործակցում պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները դերասանը վստահել է Tert.am Life-ին: Նրա հետ զրուցել ենք նաև էկրանից այն կողմ իր նախասիրության մասին։

Դերասանի խոսքով՝ նախնական առաջարկը Ելենայից եղել է «Մոր խոստումը» հեռուստասերիալում հանդես գալու համար, սակայն երկրից բացակայելու պատճառով չի կարողացել նկարահանվել։ «Չնայած առաջին առաջարկն ընդունել չկարողացա, Ելենա Արշակյանի հետ պայմանավորվեցի, որ անպայման մասնակցություն  կունենամ իր հաջորդ հեռուստասերիալում: Այդպես էլ եղավ։ Ելենայի հետ առաջին անգամ եմ աշխատում, հուսով եմ, ոչ վերջին։ Նախագիծը նոր ենք սկսել, ամեն ինչ լավ է, կարծում եմ, մեր համագործակցությունը կստացվի»,- ասաց դերասանը։

Թե ինչ կերպարով հեռուստադիտողները նրան կտեսնեն «Պատվից առավել» հեռուստասերիալում, դերասանը շատ չմանրամասնեց՝ նշելով, որ դեռ ինքն էլ հստակ որևէ բան ասել չի կարող։ «Կերպարիս հետ կապված մանրամասներ դեռ չգիտեմ, չգիտեմ, թե ինչ զարգացումներ են սպասվում, քանի որ հեռուստասերիալների  դեպքում սցենարն ընթացքում է գրվում։ Ըստ իս՝ կերպարս բավականին հետաքրքիր կլինի, որովհետև ինքն իր հետ անձնական հակասությունների մեջ է՝ կա պատվի խնդիր, հոգու պարտքի խնդիր և, ամենակարևորը, զավակի խնդիր։ Այսինքն, այս ամենը հակադրվում է, ինչը շատ  հետաքրքիր է։ Հուսով եմ՝ կկարողանամ կերպարս է՛լ ավելի հետաքրքրացնել»,- ասաց Ալեքսանդր Խաչատրյանը։

Վերջինս դեռ վաղ է համարում ասել՝ հեռուստադիտողներն իրեն կտեսնեն դրակա՞ն, թե՞ բացասական կերպարով․ «Հերոսս կլինի իր դրական ու բացասական հատկանիշներով, մարդ՝ իր թուլություններով և ուժով։ Աշխատում ենք ստանալ լիարժեք մարդու կերպար»։

Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով՝ բացասական կերպարներ կերտելն իր հետաքրքրությունն ունի․ «Բացասական կերպար մարմնավորելն այնքանով է հետաքրքիր, որ կարողանում ես այդքան բացասական բնավորության գծերի մեջ գտնել դրական ինչ-որ բան։ Այսինքն՝ դերասանն այս դեպքում իր առաջ խնդիր ունի բացասականի ֆոնին ցույց տալ դրականը։ Այս ամենի մեջ փոքր-ինչ հակասություն կա, բայց, կարծում եմ, հենց այդ հակասությունն է, որ բացասական կերպարի վրա աշխատելն ավելի հետաքրքիր է դարձնում»։

Ինչ վերաբերում է նոր թիմի հետ համագործակցությանը՝ դերասանը նշեց, որ ամեն ինչ առջևում է։ «Ես գիտեմ, վստահ եմ, որ մենք շատ շնորհալի  երիտասարդություն ունենք, իմ բոլոր խաղընկերները նույնպես շնորհալի են, և մեր համագործակցությունը բարձր մակարդակի կլինի»։

Ալեքսանդր Խաչատրյանին հեռուստադիտողներն ավելի հաճախ տեսել են Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալներում։ Դերասանի խոսքով՝ նրա հետ որևէ խնդիր չեն ունեցել․ «Ես շատերի հետ եմ համագործակցել և շարունակում եմ համագործակցել։ Դիանայի հետ բեղմնավոր աշխատանք ենք ունեցել և, կարծում եմ, էլի կունենանք։ Որևէ խնդիր այդ մասով չկա»:

Ալեքսանդր Խաչատրյանն առաջիկայում հանդես կգա որպես պրոդյուսեր․ նա ծրագրում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել: «Որպես ռեժիսոր հանդես չեմ գալու, որովհետև կարծում եմ, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Այդ նախագծում կլինեմ պրոդյուսերի և դերասանի կարգավիճակում»,- ասաց նա՝ առայժմ չմանրամասնելով, թե ինչ նախագծի մասին է խոսքը: 

Էկրանային աշխատանքից դուրս 71-ամյա դերասանը զբաղվում է այգեգործությամբ՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում։ «Կարբի համայնքում այգի ունեմ, բավականին ժամանակ է, ինչ զբաղվում եմ այգեգործությամբ։ Շատ-շատ եմ սիրում բնությունը, գյուղը, այնտեղի աշխատավոր մարդկանց: Առհասարակ, աշխատող մարդու տեսակն եմ շատ սիրում, գնահատում եմ, երբ մարդն իր գործն իսկապես հաճույքով է անում, անկախ մասնագիտությունից։ Աշխատանքային գրաֆիկս այնպիսին է, որ չեմ կարողանում այգուս այնքան ժամանակ տրամադրել, որքան պետք է։ Երբ շատ զբաղված եմ լինում, այգու խնամքով մեր աշխատակիցն է զբաղվում»,- ասաց դերասանը։

Դերասանի խոսքով՝ ինքը Միացյալ Նահանգներում բնակություն չէր հաստատել, հիմա էլ մեկնում է միայն գործնական նպատակներով։ Ալեքսանդր Խաչատրյանն ավելի վաղ հարցազրույցներից մեկում ասել էր, որ  Հայաստանում ոչ ավտոմեքենա, ոչ էլ բնակարան ոինի։ Նրանից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում կարողացե՞լ է բնակարան  և մեքենա ձեռք բերել, թե՞ ոչ։ Նա ծիծաղելով պատասխանեց, թե ավտոմեքենա գնել է, բնակարան՝ ոչ։ «Հուսով եմ, ապագայում բնակարան կունենամ, առայժմ դեռ վարձով եմ ապրում»,- ասաց դերասանը։  

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ