Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սո­ցի­ա­լա­կան բա­ղադ­րիչն ան­տես­ված է». եկա­մուտ­նե­րի բև­ե­ռաց­վա­ծու­թյան խո­րաց­ման վտան­գը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սպառողական շուկայում կրկին գնաճ է արձանագրվել, ինչի մասին փաստում են նաև վիճակագրական տվյալները: Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ գնաճը կազմել է 2,5%, թեպետ մայիսի նկատմամբ 1,9 տոկոս գնանկում կա: Խոսելով ընդհանուր տնտեսական իրավիճակից, վերոնշյալ ցուցանիշներից ու այն հանգամանքից, որ զուգահեռ գնաճի՝ միջին աշխատավարձի 6,5 տոկոս աճ կա՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մի քանի բաղադրիչ առանձնացրեց.

«Լավ է, որ աշխատավարձի միջին մակարդակը ավելի մեծ չափով է աճել, քան գների մակարդակը: Սա նշանակում է, որ աշխատող մարդկանց համար էական սոցիալական խնդիր չի առաջանա: Բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել գործազրկության խնդիրները: Գործազուրկ մարդկանց համար պարենային ապրանքներն ավելի են թանկանում, ինչը, բնականաբար, իրենց համար հավել յալ խնդիրներ է առաջացնելու: Բացի այդ, եթե նայենք աշխատող մարդկանց կտրվածքով, ապա աշխատավարձի աճը ավելի տրամաբանական է համադրել ոչ թե միջինացված գների մակարդակի հետ, այլ հենց սպառողական՝ պարենային ապրանքների գների թանկացման հետ: Միայն այդ դեպքում կարող ենք եզրակացնել, թե իրենց վրա հավել յալ ծախսային ճնշում առաջանո՞ւմ է, թե՞ ոչ»:

Կառլեն Խաչատրյանն, ընդհանուր առմամբ, տնտեսական քաղաքականությունը բավականին իներցիոն է գնահատում. «Ինչ-որ իմաստով նաև տրամաբանական է, որ մենք կարճ ժամանակահատվածում չենք կարողանում շոշափելի արդյունքներ արձանագրել, և դրանք տեսանելի չեն ո՛չ վիճակագրական ցուցանիշներից, ո՛չ մեր կենսակերպից, ո՛չ էլ մասնավոր դիտարկումներից: 

Վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսության մեջ էական փոփոխություն չի նկատվում: Ավելին՝ առանձին ցուցանիշների մասով ավելի ծանր պատկեր ունենք. նվազում են թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ցուցանիշները: Բացի այդ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի ցածր է: Սրանք ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս, որ իրականում տնտեսության մեջ առկա միտումներն այդքան էլ դրական չեն»:

Հաշվի առնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունները, գույքահարկի բարձրացման խնդիրը և շրջանառության մեջ դրված որոշ օրենսդրական նախաձեռնությունները՝ Կառլեն Խաչատրյանը շեշտեց. «Դրանք բոլորն իրականում վկայում են մի կարևոր հանգամանքի մասին, համաձայն որի՝ տնտեսական քաղաքականության մեջ սոցիալական բաղադրիչը բավարար ուշադրության չի արժանանում, եթե, իհարկե, չասենք, որ այն լիովին անտեսված է: Խնդիրն այն է, որ բոլոր փոփոխությունների արդյունքում, փաստացի, եկամուտների բևեռացվածությունն էլ ավելի է խորանալու. առանց հարկային բեռը թեթևացնելու՝ մենք հավել յալ բեռ ենք դնելու ցածր եկամուտներ ունեցողների վրա:

Բացի այդ, բարձր եկամուտներ ունեցողների եկամտային հարկն ենք իջեցնում՝ փոխարենը նախատեսելով ակցիզային հարկերի, գույքահարկերի մասով ինչ-որ իմաստով հավել յալ հարկային բեռի ավելացում: Երբ այս երկու հանգամանքները համադրում ենք, ապա ակնհայտ է դառնում, որ ցածր եկամուտներ ունեցողների վիճակը շատ ավելի է վատանալու: Եվ ստացվում է, որ եկամուտների բևեռացվածությունը երկրում խորանալու է»:

Նման հետևանքներ չունենալու հնարավորությունները, ըստ տնտեսագետի, կան, բայց դրանք օրենսդրական ու վարվող տնտեսական քաղաքականության լուծումների շրջանակներում են. «Օրինակ՝ կարելի է Հարկային օրենսգիրքը արմատական փոփոխության ենթարկել, բոլորովին այլ սկզբունքներ դնել հարկման հիմքում և լիարժեք լուծել այդ խնդիրը: Այդուհանդերձ, վարվող քաղաքականությունն ամբողջովին այլ տրամաբանությամբ է իրականացվում»:

Շարունակելով խոսել սոցիալական բաղադրիչը անտեսելու խնդրի մասին՝ մեր զրուցակիցը ընդգծեց, որ թե՛ Հարկային օրենսգրքի փոփոխությունները և թե՛ օրենսդրական մի շարք նախաձեռնությունները միտված չեն ցածր եկամուտներ ունեցողների կենսակերպի բարելավմանը:

«Կառավարության քայլերն առաջին հերթին պետք է միտված լինեն ցածր եկամուտներ ունեցողների, համեմատաբար խոցելի խավի կենսամակարդակի բարձրացմանը: Հատկապես այն դեպքում, երբ գիտենք, որ հասարակության մեջ, պաշտոնական տվյալներով, յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է: Կառավարության քայլերը պետք է միտված լինեին առաջին հերթին հենց այդ մարդկանց սոցիալական խնդիրները լուծելուն: Այդուհանդերձ, մինչև 50 հազար դրամ աշխատավարձ ստանում է բոլոր զբաղվածների մոտ 65 տոկոսը, և նրանց համար եկամտային հարկի թեթևացում ոչ մի կերպ նախատեսված չէ:

Փոխարենը 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ ստացողների համար եկամտային դրույքաչափերն իջեցնում ենք 5, իսկ 2 միլիոնից բարձր եկամուտ ունեցողներինը՝ 13 տոկոսով: Իսկ մեծամասնության՝ վերոնշյալ 65 տոկոսի համար որևէ դրական փոփոխություն չկա: Ավելին՝ ակցիզային հարկի բարձրացման հետևանքով ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, վառելիքի գներն են բարձրանալու, ինչն այդ մարդկանց համար հավել յալ բեռ է»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ գույքահարկի վերաբերյալ նախագիծը ևս լրացուցիչ բեռ է ավելացնելու:

«Շատ բնակարաններ, որոնց սեփականատերերը նախկինում գույքահարկ չեն վճարել, արդեն սկսելու են գույքահարկ վճարել, ինչը ևս որոշակի բեռ է լինելու»,- հավելեց Կ. Խաչատրյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում