ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ս... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւն, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի ք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է «Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում». Վալերի Օսիպյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­նին կա­ռուց­ված Սուրբ Մի­նաս եկե­ղե­ցու տա­նի­քը Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամանակահատվածը կա­րո՞ղ է հա­մար­վել աշ­խա­տան­քա­յին ստաժ Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը Դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւն, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հե­ռա­ցում Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի քաղաքապետի ունեցվածքը Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին «Գյու­ղատն­տե­սու­թյան ոլոր­տում ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նե­ու­թյունն ան­բա­վա­րար ենք գնա­հա­տում»

Հանձնարարություն եմ տվել պարզել՝ հոսանքազրկումները միտումնավոր էին, թե ոչ. Արթուր Վանեցյան

Past.am

Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որ նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների, անջատումների հետ կապված, որպեսզի պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները:  Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ հայտնեց  Ազգային անվտանգության ծառյության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Չնայած նախնական տվյալներ կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի, գնահատական տրվի՝ միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կտեղեկացնեմ»,- նշեցՎանեցյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ծառայողական քննություն է նշանակել՝ պատճառները հասկանալու համար։

Փաշինյանը նաեւ նշեց, որ երեկ ժամը 20:00-ի մոտակայքում ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը, ապա շնորհակալություն հայտնեց Իրանի ու Վրաստանի գործընկերներին. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանի ու Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետեւանքներից, երբ էներգետիկ համակարգը երկարատեւ կոլապսի առաջ կանգներ: Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարիկիչը կարող է ապահովագրել: Այնպես որ, պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Բայց ընդհանուր առմամբ, մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղակի պետք է հասկանալ վթարի պատճառները»։

Վարչապետը նհայտնեց, որ կա արտաքին երկու վարկած, իսկ ներքին վարկածներ չկան:

website by Sargssyan