Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հի­մա էլ ձկնոր­սու­թյա՞ն թե­մա­յով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Պարզվել է Զոդի կամրջի ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը

Պարզվել է Արարատի մարզi Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶԵԼ»–ի ուղևորներից մեկի ինքնությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էր երեք ավտոմեքենա: Մահացածների թիվը 7-ն է, իսկ տուժածները 13-ն են:

 

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Հուլիսի 8-ին Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը կալանավորվել է։

website by Sargssyan