ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յա­գի­տա­կան առար­կա­նե­րի դիր­քե­րը թու­լաց­նե­լով՝ թու­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 18.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Երեխաների առեւտրով զբաղվող թաիլանդացին դատապարտվել է ռեկորդային 374 տարվա ազատազրկման Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ․ shamshyan.com Թուրքիան մտադիր է մեծացնել ռազմական ծախսերը Գյումրիում վերականգնվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկը տրվեց այսօր Փենսի, Պոմպեոյի եւ Էրդողանի հանդիպումը 4 ժամ է տեւել Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մյուլերը որոշել է՝ որ ակումբ է ցանկանում տեղափոխվել Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է. Սպարտակ Սեյրանյան Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին (ֆոտո) Զինվորականները Պուտինի ղեկավարությամբ հրթիռներ են արձակել «Իսկանդերներից» Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Պո­լի­տեխ­նի­կը նո­րից կմի­ա­վոր­վի՞. նպա­տակ կա խո­շո­րաց­նել և օպ­տի­մա­լաց­նել բու­հե­րը

Օպտիմալացումը կառավարության օղակներից, կարծես, տարածվում է նաև այլ ոլորտներ, մասնավորաբար՝ բուհական: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կրկին «վերակենդանացել» է Պոլիտեխնիկական և Ճարտարապետաշինարարական համալսարանների միավորման և մեկ միասնական բուհ ստեղծելու գաղափարը, ինչպես եղել է նախկինում: Հաշվի առնելով, որ երկու բուհերի ռեկտորների՝ Ոստանիկ Մարուխյանի և Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020 թվականին, մեր աղբյուրների պնդմամբ, կառավարությունը սկսել է նախապատրաստել երկու բուհերը մինչ այդ միավորելու որոշումը: Ակնհայտ է, որ միավորման գաղափարին բուհերի կոլեկտիվները դեմ են լինելու, որովհետև դրա արդյունքում սպասվում են բազմաթիվ կրճատումներ և կառուցվածքային այլ փոփոխություններ: Այդուամենայնիվ, ոլորտի որոշ մասնագետներ կրթական տեսակետից այդ միավորումը հիմնավորված են համարում:

Հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանին:

Պատասխանելով հարցին՝ այս պահին նման հարց քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ, Լ. Գրիգորյանը պատասխանեց. «Ձեր մատնանշած երկու բուհերի միավորման նախագիծ օրակարգում կոնկրետ այսօր չունենք: Այդուհանդերձ, կառավարության ծրագրում բարձրագույն կրթության ոլորտի հատվածում նշված է, որ այդ ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ, որոնք միտված են լինելու բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությանը, նրանց ազատությունների ընդլայնմանը, արդյունավետ կառավարմանը, հավասարակշռված հաշվետվողականության և այլ մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի կառուցմանը: Իսկ այդ հենքի ստեղծման համար նախարարությունը քննարկման է դնելու նախագիծ՝ ակնկալելով, որ մինչև տարեվերջ կընդունվի «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը: Դրանից հետո արդեն կմշակվեն քայլեր: 

Նախարարության ռազմավարական ծրագրերում կան պետական բարձրագույն կրթության հաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունների, այդ թվում՝ նաև խոշորացման, օպտիմալացման փուլային ծրագրի մշակման և ներդրման աշխատանքների իրականացում»:

website by Sargssyan