Վար­չա­պե­տին մո­լո­րեց­նո՞ւմ են. պար­զու­նա­կու­թյան ու մա­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ուշագրավ իրավիճակ նախարարական կոմիտեներում

Կառավարության երեկվա նիստում բավականին բուռն քննարկում ծավալվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի միջև՝ կապված տեսչական մարմիններին, մասնավորաբար առողջապահական տեսչական մարմնին ծառայողական մեքենաներ տրամադրելչտրամադրելու, սպասարկող ավտոմեքենաների ենթակայության հետ:

Խոսակցությունն այն աստիճան զարգացավ, որ, չնայած այն հանգամանքին, որ քննարկվող հարցը տեխնիկական կարգավորում ուներ, այնուամենայնիվ, միջամտեց վարչապետն ու հորդորեց հանել օրակարգից և այն քննարկել նախարարական կոմիտեներում: Հաճախ է խոսվում այն մասին, որ խնդիրներ կան նախարարական կոմիտեների հետ կապված. ըստ տեղեկությունների, հաճախ հարցերն ուղղակի «գլխառադ» են արվում, միջգերատեսչական համագործակցությունը, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չէ, համակարգման աշխատանքները լիարժեք չեն և այլն: 

Արդյունքում շատ հարցեր չեն ստանում պատշաճ ոլորտային և մասնագիտական եզրակացություններ: Երեկվա միջադեպը, ըստ էության, կարծես հենց նման վիճակի վկայություններից է:

website by Sargssyan