Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ կարձակվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագա... ԲԼՈԳ
Երևան, 17.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ոչ փախչելու եմ, ոչ խանգարելու եմ գործի քննությանը. Ռոբերտ Քոչարյան ՈՒՂԻՂ. Փաստաբանները միջնորդում են Քոչարյանին գրավով ազատ արձակել Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով

Իրա­կա­նում ին­չի՞ց է այս ողջ գար­շա­հո­տը

Նախօրեին ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը մի հետաքրքիր գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում. «Ես էլ ասեմ իմ ոչ պրոֆեսիոնալ կարծիքը, թե ինչու էր կանաչել Սևանը։ Ոնց գցում-բռնում եմ, պատճառը «թարախն» է՝ նեգատիվը, սուտը, որ ուղղորդված ու հետևողականորեն բաց է թողնվում վերջին ամիսներին։ Ու շատ զարմանալի է, որ հայկական ֆեյսբուքն էլ չի կանաչում՝ չնայած էս ցանցից տարածվող գարշահոտը գնալով սրվում է»: Սևանի հետ կապված ալեգորիան հանենք՝ մնացածի հետ անվերապահ համաձայն ենք՝ թե՛ նեգատիվի, թե՛ գարշահոտության: Իսկ, այ, մեկ բառը, որն ըստ էության ամբողջ գրառման մեխն է, մտորումների տեղիք տալիս է: Խոսքը «ուղղորդված» բառի մասին է:

Հիմա հարց շատ հարգարժան պատգամավորին. եթե բացահայտ իշխանամետ, իշխանապաշտ, ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով՝ հեղափոխական թիմից ավելի հեղափոխական ներկայացող որոշ անձինք օրական 25 ժամ հայհոյանք ու վիրավորանք են ժայթքում Ֆեյսբուքում, եթե նրանցից մեկը ՀԷՑ-ի հետ կապված որակում է տալիս, որպես «հայվաններ», մյուսը երկրի Սահմանադրական դատարանն անվանում է «ախոռ», նրանք ո՞ւմ կողմից են ուղղորդված: Կամ, երբ լևոնտերպետրոսյանական թիմի «կարկառուն» որոշ ֆեյսբուքչիներ, որոնք հիմա հանկարծ դարձել են «իմքայլապաշտներ», բանուգործ թողած՝ անեծք են սփռում, մարդկանց մահը փափագում (անկախ՝ այդ մարդկանց ով լինելուց, ընդունեք, որ որևէ մեկի մահը ցանկանալը, մեղմ ասած, մարդկային չէ), ով է նրա՞նց ուղղորդում: 

Շարքը բավականին երկար է, ու շատ կուզեինք, որ այս հարցերի պատասխանը տաք:

Առաջ ընկնենք ու կանխատեսենք, որ ամենատրամաբանական պատասխանը կլինի, թե այդ մարդիկ իրենց անձնական տեսակետն են արտահայտում ու իրենց անձնական բառապաշարն են ի ցույց դնում: Հնարավոր է, որ իսկապես իրավացի կլինեք այդպես մեկնաբանելով: Մենք չհավատալու որևէ հիմք չունենք: Ավելին, խորապես վստահ ենք, որ այդպես էլ կա, ու գործ ունենք «Հռոմի պապից ավելի կաթոլիկների» հետ: Բայց, այդ դեպքում ինչո՞ւ եք կարծում, որ իշխանություններին քննադատողները, թեկուզ անթույլատրելիորեն հայհոյողները անպայման ուղղորդված են: Հատուկ ենք նշում իշխանություններին քննադատողների գործոնը, թեպետ գրառման մեջ այդպիսի տարբերակում չկա, որովհետև հակառակ դեպքում կստացվի, որ հարգարժան պատգամավորի խոսքը՝ ուղղորդվածության առումով, հավասարաչափ վերաբերում է նաև իշխանություններին

Իրականում, այն, ինչ կատարվում է մեր հասարակական հարաբերություններում, առաջին հերթին՝ սոցցանցային հարթակներում, անսպասելի չէ: Ցանկացած ոք կարող է մի փոքր ժամանակ գտնել ու փորփրել ԶԼՄների, մասնավորաբար «Փաստ» թերթի «հետհեղափոխական» արխիվը:

Համարից համար բարձրաձայնել ենք, զգուշացրել ենք, ահազանգել ենք, որ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը, որ սեփական երկրում պարբերաբար թշնամիներ որոնելն ու նշանակելը, որ առաջ նայելու փոխարեն անընդհատ անցյալը թիրախավորելը, որ էյֆորիկ տրամադրություններն օգտագործելով՝ մամուլի հանդեպ թշնամանք հրահրելը, որ դավադրությունների տեսության հանգվույն գաղափարներ հրապարակ նետելը, դատարանների դռներ փակելը ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: Քանի անգամ ենք զգուշացրել, որ սիրո ու համերաշխության անվան տակ ձևավորվում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ: Ասողին լսող է պետք, ավելի ճիշտ՝ լսելու ցանկություն: 

Ընդհակառակը, յուրաքանչյուր նման հրապարակումից հետո ընդամենը նեղացկոտություն է ի ցույց դրվել, ֆեյքային հարձակումներ են եղել՝ վայ, աման, ոնց եք մեր հեղափոխական թիմին, մեր փրկիչներին քննադատում, մյուս կողմից էլ որոշ պաշտոնյաներ մի որևէ առիթ օգտագործել են սուր որակումներ տալու լրատվամիջոցներին: Արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք ու ինչից շատ արդարացիորեն դժգոհում է պարոն Թունյանը: Ավելի վատ վիճակ ենք ունենալու, եթե չփոխվի գործելաոճը, եթե շարունակվի այն ամենը, ինչի մասին խոսեցինք: Կանգ առնել է պետք, այլ ոչ թե թշնամիներ որոնել, իսկ քննադատություններին պարտադիր ընդդիմանալու, հակադարձելու, թշնամանքով վերաբերվելու փոխարեն մեկ-մեկ ականջալուր եղեք. գուցե օգնի...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

website by Sargssyan