Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հան­րա­յին լո­ղա­փե­րում լավ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու հա­մար 20-25 մի­լի­ոն դրամ է հատ­կաց­վում, սա­կայն հանգս­տա­ցող­նե­րը շատ ան­բա­րե­խիղճ են»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սևանում հանգստի շրջանը մեկնարկել է: Չնայած լիճը «կանաչել» է, և մասնագետները խորհուրդ են տալիս չլողալ լճում, ամեն դեպքում, հանգստացողների պակաս Սևանում, կարծես թե, չկա:

Օրերս դժգոհություն լսեցինք, որ Սևանի հանրային լողափերից մեկում մաքրության հետ կապված խնդիրներ են եղել, լողափնյա թախտերի քանակը չի բավարարել հանգստացողներին:

Հանրային լողափերի մասին «Փաստը» մի քանի հարց ուղղեց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանին: Վերջինս նախ զարմացավ, որ հանրային լողափից հնարավոր է դժգոհություն լինի:

«Ամեն լողափում հովանոցների տակ մոտավորապես 200 լողափնյա թախտ է տեղադրված: Աշխարհում Սևանի հանրային լողափը միակ տեղն է, որտեղ այդ թախտերն անվճար են: Ավտոկանգառը, զուգարանը, հանդերձարանը, ցնցուղարանը, բուժկետը, մանկական խաղահրապարակն անվճար են: Սևանի հանրային լողափերը նույնիսկ վճարովի, թանկ լողափերից ավելի լավ վիճակում են: Աղբահեռացումն իրականացվում է օրը երկու անգամ: Եթե օրը երկու անգամ աղբը չհեռացնենք տարածքից, չեք պատկերացնում, թե ինչ ծավալների այն կհասնի:

Երբ երեկոյան մարդիկ սկսում են մաքրել ափերը, հավատացնում եմ ձեզ, միայն երկու աղբաման ծխախոտի մնացորդ է հավաքվում», ասում է Գուլանյանը:

Նրա խոսքով՝ լողափերը շահագործվում են 2011 թվականից: «Պետական բյուջեից սրա համար անգամ մեկ դրամ գումար չի հատկացվել:

Ամեն ինչ իրականացվում է ազգային պարկի, դրա աշխատակիցների էնտուզիազմի հաշվին», - նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ուղղակի մարդիկ պետք է հստակ տարբերակեն, որոնք են հանրային լողափեր, որոնք՝ ոչ:

Պետք է ուշադրություն դարձնել ցուցանակներին: «Եղել են դեպքեր, երբ մարդիկ եկել են, դժգոհել, որ հանրային լողափերում սարսափելի վիճակ է, իսկ հետո պարզվել է, որ իրենք ուղղակի հանրային լողափում չեն եղել: Հանրային լողափերը կոնկրետ տեղերում են, իսկ մարդիկ կան, որոնք կարծում են՝ Սևանի ափին ինչքան տեղ կա, հանրային լողափ է: 

Այս պահին ունենք երեք հանրային լողափ, որոնք ամբողջությամբ կահավորված են: Կառավարության որոշմամբ՝ կա հատկացված հանրային լողափի 9 տարածք: Շորժայի տարածքում, օրինակ, ունենք հանրային լողափ, որը կահավորված չէ, չնայած տեղադրված են հանդերձարաններ, առանձնացված է ավտոկանգառ, բայց չունենք լողափնյա թախտեր:

Առափնյա հատվածը, սակայն, մաքրված է, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք հանգստանալ», - նշում է մեր զրուցակիցը:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ, այս երեք հանրային լողափերի համար ծախսվում է 20-25 միլիոն դրամ, որից մոտ 19 միլիոն դրամը շահագործման ծախսերն են, իսկ ամեն տարի 6-7 միլիոն դրամ հատկացվում է վերականգնման ծախսերի համար: 

«Հասարակությունը շատ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերում. գույքը փչացնում են, հանդերձարանների միջնապատերը ծակում են: Պատկերացրեք՝ ամեն տարի 12-13 հանդերձարանների դռներ ենք փոխում, լողափնյա թախտերի և աղբամանների կորուստ ենք ունենում», - ասում է Գուլանյանը:

Նա հավելում է, որ կցանկանար հանրային լողափերում նոր ու հետաքրքիր լուծումներ տեսնել, որոնց շնորհիվ դրանք հարմարավետ վայրեր կդառնային հանգստացողների համար: «Ես միշտ պատկերացրել եմ, որ, օրինակ՝ հանրային լողափերի հետևում պետք է այգիներ լինեն, և բոլոր նրանք, ովքեր չեն ուզում լողալ, կարողանան այնտեղ իրենց հանգիստն անցկացնել, լինեն ցամաքային և ջրային ատրակցիոններ՝ թեկուզ վճարովի, հարմարեցված բեմահարթակ, որտեղ երաժիշտներ հանդես կգան, և այլ հետաքրքիր լուծումներ ու մտահղացումներ ունենք, բայց ֆինանսական առումով ազգային պարկը սա իրեն թույլ տալ չի կարող, քանի որ կան բնապահպանական խնդիրներ, որոնց լուծման համար ենք փորձում որոշակի միջոցներ ուղղել», - եզրափակում է ՊՈԱԿ-ի տնօրենը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ