Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ

ЛАЙФ

Past.am

Նումերոլոգիան հնագույն գիտություն է, որով զբաղվում էր նաև մաթեմատիկոս Պյութագորասը։ Marletium.ru կայքը գրում է, որ գիտնականը համոզված էր՝ մարդու համար նախանշված է որոշակի ճակատագիր, ինչի մասին կարելի է իմանալ թվերի օգնությամբ։ Նա կարծում էր, որ կյանքի թիվը չիմանալու և հետևանքում՝ մարդու համար նախանշված ուղին չիմանալու դեպքում կարելի է հեշտությամբ անհաջողակ մարդ դառնալ։ Այդպե՞ս է, թե՞ ոչ՝ կարելի է իմանալ միայն պրակտիկայի շնորհիվ։

Նախ՝ անհրաժեշտ է իմանալ կյանքի թիվը։

Առաջին քայլ։ Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին։ Եթե ծնվել եք 1971թ. հունիսի 3-ին, ապա հավասարումն ունի հետևյալ տեսքը՝ 0+3+0+6+1+9+7+1=27:

 

Երկրորդ քայլ։ Եթե երկնիշ թիվ եք ստացել, դրանք գումարեք իրար։

Երրորդ քայլ։  Ցանկում գտեք ձեր կյանքի թիվը և կիմանաք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով եք գնում, թե՞ ոչ։

Կյանքի ուղի N1: Ստեղծագործող և մյուսներից տարբերվող մարդիկ են։ Նրանք հաճախ շատ լավ ղեկավարներ են դառնում, ովքեր չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց բոլորի համար և միանձնյա որոշումներ կայացնելուց։ Նրանց համար իդեալական մասնագիտություններ են՝ վաճառքի մասնագետ, քաղաքական գործիչ, բրոքեր, ֆինանսական խորհրդատու, սպորտսմեն, ստեղծագործական տնօրեն, որակի ինժեներ, գովազդի մասնագետ, PR մենեջեր, բիզնեսի տեր։

Կյանքի ուղի N2: Լուրջ ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Նրանք տեսնում են այն, ինչ վրիպում է մյուսների ուշադրությունից։ Նրանք լավ ընկերներ են և դաստիարակներ։ Միշտ կարող են աջակցել մարդկանց, ամբողջությամբ վստահում են իրենց ինտուիցիային։ Այդ պատճառով էլ կյանքը նրանց հեշտ է տրվում։ Հաճախ են պայքարում արդարության և ուրիշների իրավունքների համար։ Իդեալական մասնագիտություններն են՝ խոհարարը, դաստիարակը, հոգեբանը, բժիշկը, դիվանագետը, երաժիշտը, դիզայները, սոցիալական աշխատողը, հաշվապահը, մերսողը, դերասանը, ադմինիստրատորը, թերապևտը, այլընտրանքային բժշկության մասնագետը։

Կյանքի ուղի N3։ Նրանց հետ հետաքրքիր է, նրանք բաց են աշխարհի համար և ստեղծագործական ջիղ ունեն։ Սիրում են ամեն հրաշալի բան և դրանով վարակում են մյուսներին։ Նրանց համար գլխավորն իրենց եսը ռեալիզացնելն է։ Դա կարող է լինել ցանկացած միջոցով՝ գիտություն, սպորտ, խոհարարություն։ Իդեալական մասնագիտություններ են՝ նկարիչը, խոհարարը, պարողը, լուսանկարիչը, ճարտարապետը, գրաֆիկական դիզայները, կոսմետոլոգը, լրագրողը, վարսահարդարը, վաճառողը, վիզաժիստը, երաժիշտը, գրողը։

Կյանքի ուղի N4։ Ամենաշատն են գնահատում կյանքի նկատմամբ մեթոդական, համակարգային մոտեցումը։ Ինքնաբերականությունը նրանց համար չէ։ Նրանք ամեն ինչ մանրամասնորեն մտածում են և երբեք որևէ բանի տարերայնորեն և մակերեսային չեն վերաբերվում։ Հենց այդ պատճառով էլ նրանք դառնում են լավ կազմակերպիչներ և մենեջերներ։ Որտեղ նրանք են, այնտեղ կարգուկանոն է տիրում։ Իդեալական մասնագիտություններն են՝ տնօրեն, փաստաբան, ինժեներ, զինվորական, խմբագիր, բժիշկ, հաշվապահ, բիզնեսի սեփականատեր, ճարտարապետ, վերլուծաբան, բիզնես խորհրդատու, իրավապահ մարմնի աշխատակից, անձնական մարզիչ, բանկիր:

Կյանքի ուղի N5։ Գնահատում են կյանքի նորարարությունները, բազմազանությունը և անորոշությունը։ Նրանք շփվող են, սուր վերլուծական միտք ունեն։ Մարդիկ նրանց գնահատում են, քանի որ կարելի է հույս դնել նրանց վրա և արժեքավոր խորհուրդներ ստանալ։ Նրանք կարող են առաջ տանել նույնիսկ ամենաոչպոպուլյար մտքերը։ Իդեալական մասնագիտություններ են՝ սպորտսմենը, հեռուստահաղորդավարը, քննիչը, վարսահարդարը, PR մասնագետը, անիմատորը, մենեջեր խորհրդատուն, գովազդի խորհրդատուն, տոնական միջոցառումների կազմակերպիչը։

Կյանքի ուղի N6։ Նրանք ամենից հաճախ ընտրում են ծառայությունների ոլորտը։ Նրանց դուր է գալիս օգնել մյուսներին, աջակցել նրանց։ Նրանք կարող են շատ լավ խորհրդատուներ և մենեջերներ դառնալ։ Իդեալական մասնագիտություններ են՝ մոդելը, կոսմետոլոգը, բժշկական աշխատողը, վարսահարդարը, ինտերիերի դիզայները, ուսուցիչը։

Կյանքի ուղի N7։ Մի փոքր պասիվ մարդիկ են։ Սիրում են մանրամասնորեն մտածել ամեն ինչի մասին։ Այսպիսին է նրանց բնույթը։ Արագ ընկալում են ցանկացած տեղեկատվություն։ Բարդ խնդիրները լուծելու համար ամբողջական մարտավարություններ են մշակում և հեշտությամբ դուրս են գալիս ցանկացած բարդ իրավիճակից։ Սիրում են հոգեբանությունը և միշտ հոգեկան որոնումների մեջ են։ Իդեալական մասնագիտություններ են՝ ծրագրավորողը, բժիշկը, գիտնականը, փիլիսոփան, լրագրողը, հոգեբանը, որակի ինժեները, կենսաբանը։

Կյանքի ուղի N8։ Նրանք չեն սիրում աշխատել այլ մարդկանց մոտ և կյանքում ավելի հաջողակ են լինում, եթե սկսում են իրենց գործը։ Նրանք ի ծնե ղեկավարներ են, ովքեր կարծում են, որ իրենց գործը լուրջ խնդիրներ լուծելն է։ Իդեալական մասնագիտություններ են՝ բրոքերը, փաստաբանը, քաղաքագետը, վիրաբույժը, բիզնեսի սեփականատերը, բանկիրը, բիզնես խորհրդատուն։

Կյանքի ուղի N9։ Նրանք ստեղծագործող անհատներ են և կարողանում են աշխատել մյուսների փոխարեն։ Նրանք հիմնականում զբաղված են ծառայությունների մատուցման ոլորտում։ Նրանք տաղանդավոր ուսուցիչներ են, ղեկավարներ, բժշկական աշխատողներ։ Նրանց միշտ լսում են։ Իդեալական մասնագիտություններ են՝ նկարիչը, գրողը, գրաֆիկական դիզայները, առողջապահության կամ կրթության ոլորտների մասնագետը, իրավապաշտպանը, դերասանը, փաստաբանը, քաղաքագետը, կադրերի մասնագետը, PR մասնագետը, լուսանկարիչը։

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью