Վար­չա­պե­տին մո­լո­րեց­նո՞ւմ են. պար­զու­նա­կու­թյան ու մա­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

ԱԱԾ–ն քննություն է սկսել՝ պարզելու Երեւանի փոխքաղաքապետին հասցեագրած մեղադրանքը. Համազգայինի նախկին փոխտնօրեն

Past.am

Ազգային անվտանգության ծառայությունը Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա քննություն է սկսել՝ պարզելու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքը: Այս մասին Մանուկ Նիգոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի համաքաղաքացիներ`

Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս:

Նախ վերահաստատում եմ հետեւյալը` ես պատասխանատու եմ գրածս եւ արտաբերածս ամեն բառի եւ մեղադրանքի համար:

ԱԱԾ աշխատակիցն ասում է. Պարոն Նիգոյան Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել.

Ես ուղղում եմ, ու խնդրում մեկնդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետեւ քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, եւ դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»,–նշել է նա:

Ավելի վաղ Մանուկ Նիգոյանը գրել էր, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս։

 

website by Sargssyan