ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մայր Աթո­ռում բաց­վել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իմա­ցեք՝ ար­դյո՞ք դուք հա­մար­վում եք գույ­քա­հարկ վճա­րող ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը դե­ռևս չի մշա­կել տնտե­սա­կան զար­գաց­ման սթրե­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թանկարժեք գույք՝ գեղանկարների ու գեղաքանդակների տեսքով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Բա­րի Սա­մա­րա­ցի» գոր­ծա­րա­նում նույն մի­ջա­վայ­րն ու գոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Խոշոր վթար Արմավիրի մարզում. բախվել են զինծառայողների մեքենաներ. կան վիրավորներ Տեղի ունեցավ զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հուղարկավորությունը «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից Մարինկա Խաչատրյանի ու սիրելիի ջերմ և շատ սիրառատ լուսանկարը. ՖՈՏՈ Ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը և այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի ելույթը Նադալը Ֆեդերերին չի հրավիրել իր հարսանիքին Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ է ընտրվել Ռուբեն Թոփչյանը Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու և սպանության դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին. ՔԿ Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը (ֆոտո) «Չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունը» Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել «Չնայած մենք էլ վարչապետ չունենք». Շարմազանովը նույնպես ԱԱԾ-ի մոտ է

«Ես ցանկանում եմ լինել ձեր կողքին այս շոգին». «Իմ քայլի» պատգամավորը՝ Ագարակի կոմբինատի աշխատակիցներին (վիդեո)

Past.am

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները եւ ղեկավարությունը Ագարակում քննարկում են անցկացրել, որին մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

Պատգամավորը նախ նշեց, որ եկել է տեղում իրավիճակին ծանոթանալու.

«Նպատակ ունեմ տեղում ծանոթանալ ձեր խնդրին, առկա իրավիճակին եւ ձեր պատկերացումներին։ Ես ցանկանում եմ լինել ձեր կողքին այս շոգին, լինել այս զալում եւ մինչեւ վերջ լինել ձեր կողքին։ Ես կհետեւեմ այս քննարկման ամբողջ ընթացքին, եւ եթե համաձայնության նշույլներ լինեն, համաձայնության սահմաններ լինեն, ընդգծվեն, գծվեն ձեր եւ կոմբինատի ղեկավարության կողմից, ես միայն կողջունեմ դա։ Իմացեք ձեզնից մեկն եմ ես այստեղ, ուղղակի նստած եմ բեմում»։

Աշխատակիցները բողոքեցին, որ իրենց կոմբինատի ղեկավարությունը թալանել է.

«Մեզ անընդհատ թալնել եք, մեր փողերը չեք տվել, մեր բողոքի ցույցն օրինական է։ Եթե մարդուն ամսական 360 ժամ գիշեր եք աշխատացնում, վճարում եք 64 ժամի համար ու դա համարում եք օրինական, ուրեմն սա ամենաօրինականն է, քանի որ ոչ թե գործադուլ է, այլ բողոքի ակցիա։ Հանքում սկսել են քարաթափումներ, տեղեկացրել ենք մեր անմիջական ղեկավարին, որն ասում է գնացեք ոնց ուզում եք աշխատեք, ինչ անենք, գնանք մեռնենք»,–նշեցին ցուցարարները։

Կոմբինատի ղեկավարը նշեց, որ այդ ցույցն անօրինական է, եւ աշխատակիցները պետք է վերադառնան իրենց աշխատանքին։ Իսկ աշխատակիցները պնդեցին՝ քարաթափում է, դրա համար աշխատանքները դադարեցրել են։

website by Sargssyan