ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒԼԻՍԻ)․ Քրիս­տո­նե­ա­կան եկե­ղե­ցին... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է կա­տար­վում գո­ղա­կան աշ­խար­հում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Toyota Vitz 1.0», 5 000 000 ՀՀ դրամ ու աշխատավարձից գոյացած... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ծանր դա­սե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 17.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

24-ամյա աղջիկը իրենց ընտանեկան գերեզմանատնից անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Past.am

Հանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել. հուլիսի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում«» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել տարածքային ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է: Պարզվել է, որ նա իրենց ընտանեկան գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի «տեգրադոլ» տեսակի դեղահաբ, ինչի մասին հեռախոսով հայտնել է իր մորաքրոջը:

Բարեբախտաբար, մորաքույրն ու շտապօգնության բժիշկները ժամանակին հասել են գերեզմանատուն և աղջկան տեղափոխել հիվանդանոց: Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

website by Sargssyan