Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով վճիռն արտացոլում է դատարանների ներկա վիճակը. Սարգիս Գրիգորյան
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆNEWS.am-ի հարցին պատասխանում է GPARTNERS իրավաբանական գրասենյակի գործընկեր Սարգիս Գրիգորյանը։
Ի՞նչ կարծիք ունեք կայացված վճռի վերաբերյալ։
2019 թվականի հուլիսի 10-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ կայացրեց «կանխատեսելի» վճիռ, որով մերժեց հայցվորի պահանջը։
Նախևառաջ դատավարության ամբողջ ընթացքում դատավոր Աիդա Դավթյանը չկարողացավ ապահովել Սեդրակ Քոչարյանի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը` չնայած, որ փորձում էր պահպանել «ձևական կողմը»։ Դատարանը վարում էր դատավարությունը` չպահպանելով անաչառությունը։
Այս մեթոդաբանությունը լայնորեն կիրառվում է ներկայիս դատական պրակտիկայում, այսինքն` թոզ փչելով թե իբր ապահովվում է դատական պաշտպանությունը և արդար դատաքննության իրավունքը։ Ակնհայտ է, որ դատավոր Աիդա Դավթյանի կողմից խախտվել են որոշ դատավարության կանոններ, օրինակ` մրցակցության սկզբունքը։
Դատական ակտը ակնհայտորեն պատճառաբանված չէ։ Դատարանը կամընտրականորեն է անդրադառձել հայցվորի կողմից ներկայացված բանավոր բացատրություններին, հարցերին տրված պատասխաններում ներկայացված էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին։
Դատավոր Աիդա Դավթյանը դատական ակտը պատճառաբանել է ենթադրություններով, որը անթույլատրելի է։ Ավելին, դատական ակտը պատճառաբանվել է վերացական դատողություններով:
Հրապարակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վճիռը