Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վտանգն առկա է, ու միայն հայտարարություններն ու մտահոգությունները բավարար չեն

АНАЛИТИКА

Հիշում եք, չէ՞, անցյալ տարի այս օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել էր Սևան, ու «Սևան» ազգային պարկի տնօրենի հետ լող տվեցին լճում՝ ապացուցելու, որ «ծաղկած» Սևանը առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում: Թե ինչ էին զեկուցել առողջապահության նախարարին, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ նա բավարարվեց լողալով: Իսկ ահա ազգային պարկի տնօրենը ուղիղ եթերում լճի ջուր խմեց: Թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ էր: Որքան էլ փորձ արվեց ջրի հետ չկապել փաստը, սակայն տնօրենը հայտնվել էր բժիշկների մոտ:

Այն, ինչ կատարվում է Սևանի հետ, պարբերաբար մասնագետների քննարկումների ու ահազանգերի առիթ է դառնում, այլ հարց է, որ տարիներ շարունակ լուծումներ չեն տրվում: Ի դեպ, կասկածներ կային, որ առկա վիճակի ծայրահեղականացումը իրականացվում է որոշ շահագրգիռ ուժերի կողմից, որպեսզի ջրային հանգստի սիրահարները ոչ թե Սևանը նախընտրեն, այլ արտերկրյա ծովափները:

Այդ գործոնը բացառելն, անշուշտ, չափազանց միամիտ բան կլիներ: Սակայն փաստը մնում է փաստ, որ մասնագետները հետևողականորեն զգուշացնում են լուրջ խնդիրների մասին: Սակայն հարցը ոչ այնքան առողջությանը վտանգ սպառնալու կամ անվտանգ լինելու մասին է, այլ Սևանի ապագայի հանդեպ մտահոգության:

Համենայն դեպս, մինչև վերջերս վստահեցվում էր, որ գոյացած ու կուտակված ջրիմուռները մարդկանց առողջությանը վտանգ չեն սպառնում: Եվ ահա, նախօրեին առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորել է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում, խուսափել լողալ:

ԱՆ-ից հայտնում են, որ ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

«Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լ յարդի հետ կապված խնդիրներ։

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` -չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում են ջրիմուռներ,

-արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,

-վերը նշված ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:

Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ»,- նշված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

«Մենք հորդորել ենք չլողալ այն հատվածներում, որտեղ ջուրը ծաղկած է, որովհետև դա պայմանավորված է ցիանոբակտերներով կամ կապտականաչ ջրիմուռներով, որը վտանգավոր է, տոքսիկ է, թունավոր է մարդկանց և կենդանիների համար»,- ի լրումն ասել էր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Ի դեպ, սա ուշագրավ է հատկապես այն տեսակետից, որ ընդամենը մի քանի օր առաջ նշվում էր, թե Սևանի ափամերձ հատվածներում անասունների անկման դեպքերը պարզապես չեն կարող կապ ունենալ ջրիմուռների հետ: Կոնկրետ դեպքերը գուցե ուղղակի կապ չունեն, սակայն փաստը մնում է փաստ, որ նախարարության պաշտոնյան հաստատում է՝ թունավոր է մարդկանց և կենդանիների համար:

Այս հայտարարություններն ավելի են անհանգստացնում, քանզի չափազանց դժվար է վերահսկողություն իրականացնել: Զուտ հորդորները գուցե և արդյունավետ չլինեն, իսկ ջրիմուռի բացակայությունը որևէ հատվածում չափազանց հարաբերական հասկացություն է, քանզի այս պահին ամենամաքուր հատվածում մի քանի րոպե անց կարող են ջրիմուռներ հայտնվել՝ կապված ջրի հոսքի հետ:

Մի խոսքով, խնդիրը, կարծես, շատ ավելի լուրջ է, քան թվում է, ու հարցը գլոբալ լուծման կարիք ունի: Սոսկ հայտարարություններով ու մտահոգություններով ո՛չ Սևանը կփրկենք, ո՛չ էլ մարդկանց կապահովագրենք վտանգներից:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов