Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սպասվում են առևտրային նոր պատերազմներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ng.ru-ն «Եվրասիական ուղղությունը դառնում է քիչ հրապուրիչ ԵԱՏՄ երկրների համար. առևտրային պատերազմները կստիպեն միության երկրներին այլ շուկաներ գտնել» վերնագրով հոդվածում գրում է, որ Եկատերինբուրգում կայացած՝ արտադրության և ինդուստրիալիզացիայի GMIS-2019 համաշխարհային գագաթաժողովում Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Ռոման Սկլ յարը ասել է, որ մրցակցությունը ԵԱՏՄ երկրների միջև կարող է հանգեցնել առևտրային պատերազմների: Ղազախստանի նախարարը կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրները չպետք է մրցակցեն միմյանց հետ, այլ ակտիվորեն զարգացնեն համատեղ արտադրությունները:

Ըստ նրա, «եթե հնարավոր է որոշ ապրանքներ համատեղ արտադրել, ապա դա լավագույն լուծումն է, և համաձայնեցված արդյունաբերական քաղաքականությունը պետք է բերի արդյունաբերական համագործակցության, իսկ այդ քաղաքականությունից հեռանալը և արդյունաբերական համագործակցության զարգացման մերժումը կարող է հանգեցնել առևտրային պատերազմների»: Սկլ յարը նաև ասել է, որ միությունը և առևտրային պատերազմները բոլորովին տարբեր հասկացություններ են:

Որպես դրական կարելի է նշել այն փաստը, որ Ռուսաստանը և Ղազախստանը կարողացել են համատեղ զարգացնել մեքենաշինական արտադրությունը: Սակայն արդյունաբերական այլ բնագավառներում Ղազախստանը չի կարողանում մրցակցել Ռուսաստանի հետ: Փորձագետները կարծում են, որ ԵԱՏՄ-ի գոյատևման միակ ճանապարհը առևտրային սահմանափակումների վերացումն է:

Ըստ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Պովոլժիեի հետազոտությունների ինստիտուտի արևելագետ Ալեքսանդր Վորոբյովի, «Ղազախստանը, որը ԵԱՏՄ-ն համարում էր ռուսաստանյան մեծ ծավալով շուկա մուտք գործելու առանցքային առավելություններից մեկը, չի կարողանում ցանկալի չափով ավելացնել իր արտահանումը Ռուսաստան, միևնույն ժամանակ ռուսական ներմուծումը Ղազախստան զգալիորեն աճում է, ընդ որում՝ արդյունքում Ղազախստանը անգամ սերտ կապերի արդյունքում տուժել է Ռուսաստանի 2014-2016 թվականների տնտեսական անկման պատճառով»: Ռազմավարական գնահատման խմբի տնօրեն Դոսիմա Սատպաևի կարծիքով, Ղազախստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին երկրին քաշում է դեպի ներքև թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես:

Ըստ նրա, «ամենայն հավանականությամբ, ԵԱՏՄ-ն ապագայում շատ խնդիրներ կստեղծի, քանի որ Ռուսաստանը առաջնային է համարում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահերը: Եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին իսկ հնարավորության դեպքում բարձրաձայնում է ԵԱՏՄ-ի պրոբլեմները, ապա Նուր Սուլթանը (Ղազախստանի մայրաքաղաք) սովորաբար նախընտրում է լռել: Մասնավորապես, Բելառուսի նախագահը բազմիցս հայտարարել է միության գործունեության համար անհրաժեշտ պայմանների վերանայման անհրաժեշտությունը: Իր հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ կշարունակի ձգտել ինտեգրման հիմնական սկզբունքների (աշխատուժի ազատ տեղաշարժ, գազի և նավթի ընդհանուր շուկաների ձևավորում, ԵԱՏՄ երկրների տնտեսությունների թվայնացում) իրականացմանը: Մինչդեռ, առևտրային պատերազմները և փոխադարձ պատժամիջոցները արդեն իսկ փորձարկված գործիքներ են ԵԱՏՄ-ում: Ըստ Ալեքսանդր Վորոբյովի, առևտրային պատերազմների հիմնական պատճառներից մեկն իրենց երկրներում սեփական շահերը պաշտպանելու համար լոբբիստական գործունեության ծավալումն է խոշոր ազգային ընկերությունների կողմից:

Երկրորդ պատճառն ինքնապաշտպանական խնդիրների լուծումն է, այսինքն՝ ԵԱՏՄ-ի երկրները, հաճախ փորձելով իրենց արտադրողին օգնել, սահմանափակումներ են դնում, չնայած դա հակասում է օրենքի նորմերին: Եվ երրորդ պատճառը քաղաքականն է, երբ երկրները իրենց շահերը բավարարելու և ներպետական խնդիրները լուծելու համար խոչընդոտներ են ստեղծում: Փորձագետը կարծում է նաև, որ ներկայումս ԵԱՏՄ երկրների գործարարներն ու իշխանությունները հեռու են ազգային մտածողության կարծրատիպերից հրաժարվելուց: Արդյունքում նկատվում է, որ 2014-2015 թվականների սպասողական շրջանից հետո ԵԱՏՄ երկրների համար առավել գրավիչ է դառնում համագործակցությունը արտաքին ոլորտներում, քան փոխգործակցության եվրասիական վեկտորը:

2017 թվականին Ղազախստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 40% -ը բաժին է ընկել ԵՄ-ին: Ղազախստանն ու Ղըրղըզստանը ակտիվորեն ներգրավված են «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» չինական ինտեգրացիոն նախաձեռնության իրականացմանը: Նուր Սուլթանի և Բիշքեկի՝ Պեկինի հետ փոխգործակցությունը հիմնականում երկկողմանի հիմքի վրա է, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի միասնական դիրքորոշման: 

Բելառուսի ղեկավարությունը, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, տարիներ շարունակ ցուցադրում է Կրեմլի հետ իր հակասությունները: Մինսկը, հավանաբար, կցանկանար բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, սակայն նախագահ Լուկաշենկոյի՝ եվրոպական գործընկերների հետ ունեցած բարդ հարաբերությունները զգալիորեն սահմանափակում են նման մանևրների հնարավորությունը:

Հայաստանը արդեն իսկ հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու իր մտադրության մասին: Երևանը, Նուր Սուլթանը, Մինսկը և անգամ Մոսկվան վերջերս ցույց են տալիս ԵԱՏՄ-ի նկատմամբ ոգևորության որոշակի անկում, և չնայած դա պաշտոնական մակարդակով չի ցուցադրվում, սակայն խոսվում է եվրաինտեգրման կարևորության մասին: ԵԱՏՄ երկրների ղեկավարները ինտեգրման կարևորությունը քննարկել են Նուր Սուլթանում 2019 թվականի մայիսին կայացած գագաթաժողովում: Նրանք առաջարկել են արդիականացնել ԵԱՏՄ-ն ներսից և ամրապնդել այն դրսից` Չինաստանի, Սինգապուրի և Իրանի հետ առևտրային հարաբերությունների միջոցով: Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել այն իրականությանը, որ առևտրային պատերազմներ ժամանակ առ ժամանակ լինելու են, և ԵԱՏՄ-ի դերը պետք է լինի դրանց քանակը մինիմալացնելը:

Կամո Խաչիկյան

Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ