Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վենետիկի հանձնաժողովի արձագանքը սթափեցնող կոչ էր. իրավաբան

ИНТЕРВЬЮ

Past.am

Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ արձանագրությունն անհրաժեշտություն էր, այն պետք է ընդունել, որպես սթափեցնող կոչ։Այս կարծիքին է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան  Գոհար Մելոյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի վերջին արձագանքը։

Որպես իրավաբան ինձ համար սպասելի եւ ողջունելի էր այս արձանագրությունը, քանի որ տեւական ժամանակ իրավական հանրության շրջանակում նոնսենս իրավիճակ էր։ Այս ընթացքում իրավաբանների կողմից բազմաթիվ հայտարարություններ հնչեցին սահմանադրական նորմերի խախտման վերաբերյալ, սակայն  դա ընկալվեց, որպես քննադատական խոսք եւ արդյունք չտվեց։ Այս իրավիճակում միջազգային նման կառույցի արձագանքը՝ փաստաթղթի տեսքով, անհրաժեշտություն էր եւ այն պետք է սթափության կոչ լինի իշխանությունների համար։ Իրականում սա սեւ ու սպիտակի խնդիր չէ. իրավական պետության համար սահմանված են գործունեությանշրջանակներ, կան գործառույթների սահմանափակումներ, որոնց յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է հետեւել, հակառակ դեպքում ՝ հետեւանքները շատ ավելի ծանր կարող են լինել։

-Դատելով Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունից՝  ՀՀ իշխանությունը համաձայնել է, որ դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար կլինի, մինչդեռ հանրությանը տեւական ժամանակ է նույն իշխանությունները պատրաստում էին վեթինգին:

Իրականում  իշխանությունները, չպատկերացնելով, թե ինչ է վեթինգը, առանց խորը ուսումնասիրություն անելու, ձեռնամուխ եղան օրենսդրական փոփոխությունների։ Իսկ հանձնաժողովն արձանագրել է, որ պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը եւ ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Մեր երկրում արդեն երկար տարիներ գործում է պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, դրա հիման վրա ունենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի հետ կապված օրենսդրական դրույթները կյանքի կոչելու հարցը մինչ օրս չի լուծվել։ Հայտարարագրման ինստիտուտը վեթինգի մի տարր է եւ զեկույցում հենց դրա մասին է խոսվում, որ պետք է հայտարարագրման ինստիտուտն ուժեղացնելով դատարանների նկատմամբ վեթինգ իրականացնել։ Փաստորեն ՀՀ իշխանությունները, որոնք գլոբալ փոփոխություններ էին պատրաստվում իրականացնել, եկել են այն համոզման, որ Հայաստանում գործող իրավական մեխանիզմները պետք  ուժեղացվեն հայտարարագրման ինստիտուտի եւ  դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերի  ամրապնդմամբ։

-Վարչապետի կոչով դատարանները արգելափակելու գործողությունների հետ կապված թեեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ընդունել է, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն պնդել է, որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան: Այս գնահատականն արդյոք նշանակո՞ւմ է, որ վարչապետի կոչն ու դրան հաջորդած գործողությունները հակասահմանադրական էին:

Վենետիկի հանձնաժողովը փորձել է փաստաթղթում հնարավորինս մեղմ որակել  ՀՀ–ում տեղի ունեցած գործողությունները, սակայն այն, որ դրանք հակասահմանադրական գործողություններ էին, նույնիսկ  ամենացածր իրավագիտակցությամբ մարդը կարող է հաստատել։ Մեր սահմանադրությամբ ամրագրված է իշխանությունների տարանջատման սկզբունքը. յուրաքանչյուր իշխանության թեւ առանձին է գործում եւ մեկը մյուսի վրա որեւիցե եղանակով ներգործելու իրավունք չուներ։ Վենետիկի հանձնաժողովը որպես այդ գործողությունները գնահատելու հիմք նշել էր երկրորդ նախագահի  նկատմամբ կայացված դատարանի որոշումը։ Հանձնաժողովը ուղղակիորեն նշել է, որ այդ որոշման արդյունքում է կայացվել դատական համակարգի  նկատմամբ նման գործելաոճ որդեգրելու երեւույթը։ Այսինքն այդ որոշման արդյունքում վարչապետն անձնական վերաբերմունք է դրսեւորել: Ըստ Վենետիկի հանձնաժողովի, որքան էլ մեծ լինի դատարանների նկատմամբ անվստահության մակարդակը, գոյություն ունեն օրենսդրական մեխանիզմներ, որոնք հնարավոր է կյանքի կոչել եւ որ պետական մարմինների կողմից նման րոպեական որոշումներ կայացնելն անթույլատրելի է։

-Վենետիկի հանձնաժողովը մտահոգիչ է համարել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը, ինչպե՞ս կմեկնաբանեք այս գնահատականը։

Վահե Գրիգորյանի հայտարարությունն այնքան պրիմիտիվ էր, որ իրավաբաններ կային, որոնք ոչ հարիր են համարում այդ հայտարարությունը մեկնաբանելը։Վենետիկի  հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ այդ հայտարարությունը ողջունվել է  խորհրդարանի կողմից, այն որակելով  դատավորների գործունեությանը միջամտելու ռիսկ եւ նշել է, որ անկախ Գրիգորյանի հայտարարությունից, ՀՀ օրենսդրությամբ հստակ եւ աերկբա կարգավորված է դատարանի անդամ եւ դատավոր հասկացությունները։ Սահմանադրական դատարանի անդամները շարունակելու են իրենց գործունեությունը 2015թ. սահմանադրական փոփոխություններին համապատասխան,  այսինքն նույնիսկ կասկածի ենթակա չէ այդ կարգավորումը։ Ամփոփելով հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած նկատառումները, հույս ունեմ, որ մեր իշխանությունները սա որպես հիմք կընդունեն՝ իրենց քայլերն ավելի պատասխանատու եւ կշռադատված անելու համար, քանի որ իրենք իշխանություն են, ունեն հստակ ձեւավորված գործառույթների եւ պարտականությունների շրջանակներ, որոնցով պարտավորված են առաջնորդվել, տուրք չտալ զգացմունքայնությանն ու անձնական շահերին՝ առաջնորդվելով իրավունքի գերակայության սկզբունքով։

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ