Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցու... ՄՇԱԿՈՒՅԹ
Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ... ՄՇԱԿՈՒՅԹ
Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Սեւիլիան» պարտվեց «Վիլյառեալին», բայց մնաց երրորդ տեղում (տեսանյութ) Պոլսահայ համայնքի պատրիարքները նախապես գիտեն իրենց այս պարտավորությունը և պատրաստ են դրան Եվ սեր կա, եւ տանջանք․ նկարիչ դառնալը դժվար ճանապարհ է Երիտասարդը «Մակարով»-ով «կայֆի համար» մի քանի անգամ կրակել է ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը Կյանքից հեռացել է Սերժ Ջիլավյանը Պարզ դարձավ, որ քաղաքապետը չի կարողացել բանակցությունները հավուր պատշաճի իրականացնել.Սուրեն Սուրենյանց Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ (տեսանյութ) Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված ճանապարհին Հարցրու բժշկին. Վիրուսների դեմ հակաբիոտիկները ինչու՞ էֆեկտիվ չեն Թուրքմենստանի նախագահն անձամբ է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների մարզումը Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան (լուսանկարներ) Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության մրցանակակիրները Քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70%-ը ստերջացվել, պատվաստվել և համարակալվել է․ Հակոբ Կարապետյան Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն

Ի՞նչ է կա­տար­վում գո­ղա­կան աշ­խար­հում

crimerussia.com-ը «Առաջին «գողական» արյունը Հայաստանում. Զապը կրկին հայտարարում է իր մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Երևանում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Անդո Խրոմոյ) սպանությունը իրար է խառնել ինչպես իրավապահներին, այնպես էլ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին: Անհասկանալի է, թե ով կարող էր սպանել միջին մասշտաբի մի «գողի», որն ընդհանուր առմամբ չէր ձգտում առաջատար դեր ստանձնել հանցագործ աշխարհում և երկար ժամանակ որևէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չէր եղել: Այնուամենայնիվ, կարծես թե, ինքնըստինքյան այստեղ մեկ այլ Անդրանիկի անուն է սկսել շրջանառվել՝ «օրենքով գող» «Զապ» մականունով Սողոյանի անունը:

Նախ, նա նախկինում ևս զբաղվել է պատվիրված սպանություններով, երկրորդ՝ անձնական պատճառ ուներ Հարությունյանին վերացնելու համար: Անդրանիկ Հարությունյանը ծնվել էր 1973 թվականին Երևանում, տրոլեյբուսի վարորդի ընտանիքում: Առաջին անգամ բանտ էր ընկել անչափահաս տարիքում և ընդհանուր առմամբ 14 տարի անցկացրել բանտերում: Հին սերնդի հայտնի «գողեր» Մանեթի Տղա Սամոն և Գորիկ Հոկտեմբերյանսկին նրան թագադրել են 1996 թվականին (22 տարեկանում): 90-ական թվականներից մինչև 2000 թվականը Անդրանիկ Հարությունյանը ապրել է Ռուսաստանում, հիմնականում Մոսկվայում:

Նա վերահսկել է մի քանի խմբավորումներ, որոնք ներգրավված են եղել բնակարանային և այլ գողություններում, խարդախության և թմրամիջոցների վաճառքի մեջ: 2009 թվականին Հարությունյանը դատապարտվել է, իսկ 2016 թվականին, կրկին ձերբակալվելով Մոսկվայում, արտաքսվել է Հայաստան: Վերադառնալով հայրենիք՝ Անդո Խրոմոյը սկսել է նկատել նոր սերնդի «գողերի» վարքագծի որոշակի փոփոխություն, և այդ իսկ պատճառով գողական հավաքների ժամանակ սկսել է «գողականների» ուշադրությանը հրավիրել գողական համայնքի որոշ անդամների կապերին իշխանությունների հետ:

Ներկայումս Անդրանիկ Հարությունյանի սպանության բացահայտման գործին ներգրավված է մոտ 100 իրավապահ: Իր հերթին, ըստ որոշ աղբյուրների, «օրենքով գողերը» ևս քննում են այդ սպանությունը և փորձում պատվիրատուին գտնել: Ընդ որում, թե՛ առաջինները և թե՛ երկրորդները վախենում են, որ տեղի ունեցածը կարող է լինել ընդամենը սկիզբ խոշոր ընդհարումների: Ամեն դեպքում, սպանությունը չի կարող անպատասխան մնալ: Սակայն առայժմ միայն ավելի շատ հարցեր կան, քան արդյունքներ:

Միևնույն ժամանակ, առաջին հերթին աչք են զարնում Անդո Խրոմոյի հակասությունները մեկ այլ «օրենքով գողի»` Անդրանիկ Սողոյանի (Զապ) հետ: Բանն այն է, որ Խրոմոյը եղել է 2016 թվականին Զապի ծեծին մասնակցածների մեջ: Բացի այդ, 50-ամյա Զապը Գյումրիի գողական աշխարհի կլանի ներկայացուցիչն է, որը պատմականորեն միշտ էլ հակառակվել է Երևանի կլանին, որին պատկանում էր Անդո Խրոմոյը: Սակայն դա չէ նրանց տարաձայնության հիմնական պատճառը: 

Բանն այն է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Զապը արդեն վաղուց հանդիսանում է Հայաստանի իշխանությունների գաղտնի օգնականը, ընդ որում՝ ինչպես հին, այնպես էլ նոր իշխանությունների: Այս պատմությունը սկսվել է դեռ 2000-ականներից, երբ Զապը Ռուսաստանից տեղափոխվել էր Չեխիա: Կատարած հանցագործությունների համար 2013 թվականին չեխական արդարադատության կողմից նա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, սակայն, չնայած պահանջին, Հայաստանը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Սողոյանը, չի արտահանձնել նրան չեխերին, իսկ «օրենքով գողը» մնացել է իր հայրենիքում:

Արդեն այն ժամանակ Զապի նկատմամբ պաշտոնյաների նման բարյացակամ վերաբերմունքը շատերի համար կասկածելի էր թվում, և ենթադրվում էր, որ նա ինչ-որ բան պարտք է մնացել իշխանություններին: Շուտով այդ ենթադրությունը հաստատվել է, երբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական կոնֆլիկտի ժամանակ Սողոյանը սկսել է պաշտպանել իշխանությանը, այլ ոչ թե ընդդիմությանը, որին աջակցում էին քրեական «հեղինակությունները»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրոհով ոստիկանական գունդ էին գրավել և 9 պատանդ վերցրել Երևանում: Այդ ժամանակ Սողոյանը սկսել էր անձամբ խոսակցություններ վարել քաղաքացիների հետ և, օգտագործելով իր հեղինակությունը, կոչ էր անում նրանց չանցնել ընդդիմության կողմը: Վերջում զինյալները հանձնվեցին, և սկսվեցին իշխանություններին հակադրված «հեղինակությունների» ձերբակալություններ: 

Բայց Սողոյանը ոչ միայն ազատության մեջ մնաց, այլ նաև սկսեց ձեռք բերել «կնքահոր» անուն, որի խոսքը հասարակ մարդիկ լսում են: Իսկ օպերատիվ ամփոփագրում Զապը, ոչ ավել, ոչ պակաս, համարվում էր Հայաստանի «գլխավոր գող», որպեսզի հանցագործները հարգանքով վերաբերվեն նրան: Բնականաբար, այս իրավիճակը չէր բավարարում քրեական աշխարհի «գաղափարախոսական» ներկայացուցիչներին, և շուտով 2016 թվականին Սողոյանին ծեծի են ենթարկում 6 «օրենքով գողեր», որոնց մեջ է եղել նաև Անդո Խրոմոյը:

Այս դեպքում էլ իշխանությունները օգնության են հասել Զապին և նրան վիրավորողների մեծ մասին արտաքսել Թուրքիա, իսկ կոչումից զրկված Զապը, վիրավորանքը թաքցնելով, սկսել է զբաղվել պատվիրված սպանություններով: Նշենք, որ նման զբաղմունքը «օրենքով գողին» հարիր զբաղմունք չի համարվում: Համարվում էր, որ Սողոյանը լքել է Հայաստանը և գտնվում է Թուրքիայում կամ ԱՄԷ-ում, սակայն ներկայումս տեղեկություններ կան, որ նա հենց Հայաստանում է:

Ավելին, նա սկսել է օգնել արդեն նոր իշխանություններին: Մասնավորապես, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդի Նարեկ Սարգսյանին (նա Չեխիայում էր գտնվում Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անձնագրով) Չեխիայում ոստիկանության ձեռքն է տվել հենց Զապը: Չնայած նրան, որ ներկայումս ինչպես Հայաստանի ոստիկանապետը, այնպես էլ ԱԱԾ-ի ղեկավարը ժխտում են, որ այդ ձերբակալությունում իրենց օգնել է «օրենքով գողը», շատ բան է ցույց է տալիս, որ դա ճիշտ է:

Բացի այն, որ Զապը, օգտագործելով իր հին կապերը, այդ երկրում հեշտությամբ կարող էր գտնել Նարեկ Սարգսյանին, ներկայումս նա արդեն չի թաքնվում և սկսել է հաճախակի երևալ հասարակական վայրերում: Զապի ներկայիս ակտիվությունը ոստիկանության կողմից պարբերաբար իրականացվող «հեղինակությունների» ձերբակալությունների ֆոնին, բերում է այն մտքին, որ նա ցանկանում է ռևանշ վերցնել և նորից վեր բարձրանալ գողական հիերարխիայում, իսկ այդ նպատակին հասնելու համար որոշել է վախեցնել բոլորին իր սանձարձակ արարքով՝ Հայաստանի մայրաքաղաքում «օրենքով գողի» առաջին սպանությամբ:

Կամո Խաչիկյան

website by Sargssyan