ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 09.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Իրինա Այվազյանը սիրառատ լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենիսի առաջին առաջնությունը, առաջին հակագազը՝ խաղաղ բնակչության համար ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մեռնելու մատերիալ չէ․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն Նարեկ Բավեյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞ւ հարևաններին ոչինչ չի հաջողվում Երկու լավ նորություն հայկական ֆուտբոլի մասին Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Նոր սանրվածքով ու ոճով Դիանա Գրիգորյանը կարծես իր դստեր տարիքի աղջնակ լինի «Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն օգուտ չեն տալիս» Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներում. միայն մայիսին 27,9 տոկոս նվազում կա Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ»

ՈՒՂԻՂ. «Քայլ արա, ջուր տուր». Քաղցրաշենցիների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց

Past.am

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց այսօր՝ հուլիսի 16-ին, բողոքի ակցիա են անում, բողոքում են ոռոգման ջրի խնդրից, պահանջում են ապահովել իրենց հողատարածքների ոռոգման համար ջուրը, որպեսզի ցանքատարածքություններն ու այգիները չչորանան։

«Արարատի մարզպետը հուլիս ամսին գնացել է հանգստի, չկա, պարգեւատրումները ստացել, գնացել է արտասահմաններ։ Գյուղացին ինչ գործ ունի հասնի Երեւան, ամբողջ օրը մարզպետարան, այստեղ, բան ու գործ չունե՞նք»,–նշում են ցուցարարները։

Գյուղացիների խոսքով՝ համայնքի բնակիչները ոռոգման պատճառով թշնամացել են. «Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրեն։ Չեն եկել կառավարությանն ասել փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք առ փողը, ջուր տվեք, ապրենք։ Նենց են անում որ ՀՀԿ–ին երանի տանք, մենք Նիկոլի դեմ ոչինչ չունենք, իր դրած մարդիկ ինադու են անում, որ էս մարդուն վարկաբեկեն, էսօր ամբողջ գյուղը չոքել ա, ասում է վարկի տոկոսն եմ իջացնում, ինչ վարկ, հեղափոխություն արեցինք, որ այսպես լինի»։

Ցուցարարները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ կարծում են, որ միայն նա կարող է հարցին լուծում տալ. «Փաշինյանը պետք է բոլորին ձգի, մարդիկ իրենց տեղում չեն, մարզպետն իր տեղում չէ, մարդկանց փողոցից բերել–դրել են պաշտոնի, շշկռվել են։ Ես մարզպետին խնդրել եմ 800 մ ջրագիծ գծի, մեր գյուղապետարանը ասում է մենք 20-30 տոկոսը կտանք, մնացածը ՋՕ–ն թող տա, ՋՕ–ն էլ չի անում»։

Ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկոլ, իջի», «Քայլ արա, ջուր տուր»։

 

 

website by Sargssyan