Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շարունակվում են Չորաթան վարչական շրջան-ձեռնոցի գործարան 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները Թույլ չենք տալու Հայաստանը դարձնեք Աֆղանստան կամ Կոլումբիա. Գրիգոր Գրիգորյանը՝ Փաշինյանին Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Տիգրան Բարսեղյան․ Հայաստանի հավաքականը կարող է պայքարել Եվրո-2020-ի ուղեգրի համար Այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից․ Գևորգ Թամամյանը ազատման դիմում է գրել Նորից կրկնում եմ, բռնեք Սերժին․ Արմեն Աշոտյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է՝ նվազելով 528 դրամից «Սպայկա», «Սաս Գրուպ», «Ֆլեշ», «Գազպրոմ Արմենիա»․ որքան հարկ են վճարել խոշորները․ Փաշինյանը թվեր է հրապարակել «Ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք. չենք իմացել, թե չէ խայտառակ կանեինք» Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Պենտագոնը հրապարակել Է ՄՓՀՀՊ-ով արգելված թևավոր հրթիռի արձակման տեսագրությունը (տեսանյութ) Պարոն վարչապետ կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է. Արամ Գ. Սարգսյան Մարտի 1-ին սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երեւանում են եղել. Սեյրան Սարոյանը՝ Արցախից զինվորականներ բերելու մասին Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել

Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Ի դեպ, այս նախագծի ընդունումը ենթադրելու է փոփոխություններ մի շարք օրենքներում ևս: «Փաստն» ընթերցողներին ներկայացնում է նախագծի կարևոր կետերը:

Տեխզննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի դիմապակուն:

Սակայն, ինչպես նշված է նախագծում, ներկայումս տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննության անցկացումը կրում է ձևական բնույթ, քանի որ տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ տիրապետողն այն չի ներկայացնում տեխզննության, իսկ ՃՈ-ն վերահսկողությունն իրականացնում է միայն այն դեպքում, երբ տեխզննության կտրոնը փակցված չէ մեքենայի դիմապակուն՝ միևնույն ժամանակ չունենալով վերահսկողական մեխանիզմներ մեքենաների սեփականատերերի (տիրապետողների) և կայանների նկատմամբ:

Այս նախագծով նախարարությունն առաջարկում է տեխզննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը, և վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:

Արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների, ինչպես նաև տեխզննություն, կրկնակի տեխզննություն անցնելու վայրի, օրվա, ժամի վերաբերյալ:

Այն նաև տպագրվում և տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին: Քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով, պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով` առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:

Նշվում է, որ այս նախագծերի ընդունումից հետո կփոխարինվեն նաև կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն և 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի, որ տեխզննության պահանջների որոշ մասը պարտադիր լինի ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

ընդունման պարագայում կունենանք հետևյալ արդյունքները.

1.կբացառվի տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ տիրապետողների կողմից տեխզննության կտրոն ձեռք բերելու և առանց տեխզննության կայան ներկայանալու հողմապակուն փակցնելով տրանսպորտային միջոցների շահագործումը,

2. վերահսկողություն կիրականացվի ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ տրանսպորտային միջոցի փաստացի տեխզննություն անցնելու կամ չանցնելու նկատմամբ` հիմք ընդունելով արատորոշման քարտի և էլեկտրոնային շտեմարանի տվյալները,

3. բացի տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ տիրապետողներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, կսահմանվի նաև վարչական պատասխանատվություն կայանների նկատմամբ տեխզննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan