ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒԼԻՍԻ). ՊՊԾ գունդը գրավվել է «Սասնա ծռերի» կողմից
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Իրաք՝ Հեղափոխության օր, Լեսոտո՝ Թագավորի օր, Ֆինլանդիա՝ Ժողովրդավարության օր, Ռուսաստան՝ Ռազմածովային ավիացիայի օր և Ազգագրագետների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1894– ծնվել է բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Ազատ Վշտունին:
2001- աշխատանքն է վերսկսել Հայաստանի քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունը՝ «Նաիրիտը»:
2002- ձևակերպվել է 98 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական 4 ձեռնարկությունները Ռուսաստանին փոխանցելու գործարքը (Հրազդանի ջերմաէլեկտրակայանը և էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություններ)։
2007- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերահուղարկավորվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանի և նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի մարմինները:
2009- Մեկ տարի առաջ մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՔԾում հարուցվել է քրեական գործ։
2016-տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից:
2017-Լիոնի քաղաքապետարանի խորհրդի արտակարգ նիստում քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժորժ (Գևորգ) Կեպենեկյանը:
2018-տեղի է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներ Արամ Մանուկյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած արձանի պաշտոնական բացումը:
Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անցկացրած զորավարժանքը մեծ խուճապ է առաջացրել գյուղում, քանի որ նրանք սկսել են կրակել:
ԱՇԽԱՐՀ
709 մ.թ.ա.- չինացի Չու Ֆուն նկարագրել է արևի լրիվ խավարումը:
1429 –անգլիացիներից հետ գրավված Ռեյնում թագադրվել է Ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը (արարողության ժամանակ թագավորի գլխին դրոշը պահում էր Ժաննա դը Արկը):
1453 –Կաստոնիեի ճակատամարտում, որը հանդիսանում է Հարյուրամյա պատերազմի վերջին ճակատամարտը, ֆրանսիացիները ջախջախել են անգլիացիներին:
1714 –ծնվել է գերմանացի փիլիսոփա, էսթետիկա տերմինի հեղինակ Գոտլիբ Բաումգարտենը:
1775-ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհում առաջին ռազմական հոսպիտալը:
1787 –ծնվել է գերմանացի արդյունաբերող Ֆրիդրիխ Կրուպպը:
1790– վախճանվել է անգլիացի ճանաչված տնտեսագետ և փիլիսոփա Ադամ Սմիթը:
1791 –Փարիզի Մարսյան դաշտերում գնդակոծվել է Լյուդովիկոս 16-րդի հրաժարականը պահանջող խաղաղ ցույցը:
1846 –ծնվել է ռուս ազգագրագետ, մարդաբան, ճանապարհորդ Նիկոլայ ՄիկլուխոՄակլայը:
1854-Ավստրիայում շահագործման է հանձնվել Եվրոպայում առաջին լեռնային երկաթուղին:
1868 – Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվել է Տոկիո:
1888– Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը հասել է Գրենլանդիայի արևել յան ափ և իջել լողացող սառույցների վրա:
1902 –Ուիլլիսոն Կերրիերը ներկայացրել է առաջին օդորակիչը:
1917-Պետերբուրգում գնդակահարվել են բանվորների և զինվորների խաղաղ ցույցի մասնակիցները:
1918-գիշերը Իպատևյան տան նկուղում բոլշևիկների կողմից գնդակահարվել են Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդն ու իր ընտանիքի անդամները
1928 – Մեքսիկայի նախագահի ընտրություններում հաղթած քաղաքական գործիչ Ալվարո Օբրեգոնը Մեխիկոյում պաշտոնական ընդունելության ժամանակ սպանվել է:
1929 –Տրանսսիբիրյան երկաթուղու հետ կապված վեճի հետևանքով ԽՍՀՄ-ը խզել է դիվանագիտական կապերը Չինաստանի հետ:
1936-Իսպանիայում սկսվել է ապստամբություն, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի:
1942-սկսվել է Ստալինգրադյան ճակատամարտի առաջին փուլը (պաշտպանողական):
1943 –Կուրսկի ճակատամարտում Հիտլերը որոշել է դադարեցնել նախապես ծրագրված «Ցիտադել» գործողությունը:
1943-Սիցիլիայում դաշնակիցները ստեղծել են «օկուպացված տարածքների ռազմական կառավարություն»:
1944-Մոսկվայի փողոցներով «շքերթով» անցել է 57 000 գերմանացի ռազմագերի:
1945 –սկսվել է դաշնակից երկրների ղեկավարների Պոտսդամյան գագաթաժողովը:
1954– ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
1955– ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բացվել է Դիսնեյլենդը:
1973- Աֆղանստանում տապալվել է միապետությունը և հայտարարվել է հանրապետության ստեղծումը:
1975– տեղի է ունեցել խորհրդային «Սոյուզ-19» և ամերիկյան «Ապոլլոն» տիեզերանավերի միացումը տիեզերքում:
1993 –Ադրբեջանում կառավարական ուժերը գրավել են Ադրբեջանի Ազգային ճակատի շտաբը:
1998-Կոսովոյի ալբանները գրավել են Օրախովեց քաղաքը:
2006– վախճանվել է նուար ժանրի ամերիկացի գրող Միքի Սփիլլեյնը:
Կամո Խաչիկյան