Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 05.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ) Իրավական պետության կայացման ու պետության առողջացման համար կարևոր է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ջանքերը «Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են» Շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը ԱՄՆ-ն աշխարհը թողել է առանց դեղորայքի Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 7 պացիենտ

Նիկոլի իշխանության թեթև ձեռքով եղբայրասպանները ազատության մեջ են․ Էդուարդ Շարմազանով

Past.am

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հիշում ենք և խոնարհվում նահատակ-հերոս ոստիկանների հիշատակին

Երեք տարի առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, արձանագրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը՝ հարձակում Հայաստանի Հանրապետության վրա:

Եղբայրասպան ահաբեկչական գործողության արդյունքում գրավվեց ՊՊԾ գունդը: Ահաբեկիչները սպանեցին հայ սպաներին, ովքեր պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության պատիվն ու նրա ժողովրդին:

Դժբախտաբար «Նոր Հայաստանում»՝ Նիկոլի իշխանության թեթև ձեռքով եղբայրասպանները, պետության և հայրենակից սպայի դեմ զենքով դուրս եկած ահաբեկիչներն ազատության մեջ են:

Ժողովրդական էպոսի անունն իրենց վրա առած «սասնա ծռեր» կոչեցյալները, իշխանության անգործության արդյունքում, իրենք իրենց հերոսացնում են, «հայրենասեր» են խաղում:

Ավելին, պինդ բռնվեք, առաջարկում են եղբայրասպանության ամոթալի օրը՝ հուլիսի 17-ը, հռչակել ազգային տոն:

Սա մեր պետության և ժողովրդի ամոթն ու խայտառակությունն է:

Որքան էլ իրավիճակներ և դեմքեր փոփոխվեն, որքան էլ կեղծ ու «ճաճանչափայլ» լոզունգներ փորձեն մատուցել, միևնույն է, լույսը ցրում է խավարը: Ճշմարտությունը մեկն է՝ մեր հերոսը գնդապետ Վանոյանն ու նրա տեսակն է:

Հիշում ենք և խոնարհվում նահատակ-հերոս ոստիկանների հիշատակին»:

website by Sargssyan