2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Իրանը փորձում է դիվանագիտական ջանքերն ուղղել ԱՄՆ նախաձեռնությամբ Պարսից ծոցում ձևավորվելիք նոր դաշինքի գործունեության խաթարմանը. իրանագետ Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման խնդիրներ են առաջացել․ ՊԵԿ-ի պարզաբանումը Լավ շոուներ էր կազմակերպում, կոկորդն էր պատռում. Աղեկյանը` քաղաքապետի մասին Արցախում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com Նոա - Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր. ուղիղ հեռարձակում Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus GX 470-ն ու 07-ը. կա վիրավոր. Shamshyan.com Մահացել է ՀԱՕԿ առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Ռուսաստանում դեռահասը կացնահարել է ընտանիքի անդամներին Հայաստանի ԶՈւ-ն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա վերահսկողություն է հաստատել. Արծրուն Հովհաննիսյան Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ) Փաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. Քաղաքագետ Արագածոտնի մարզում Toyota-ն և Nissan-ը բախվել են իրար եւ հայտնվել դաշտում․ կա վիրավոր (ֆոտո)

Սուբ­յեկ­տիվ մո­տեց­ման մի­տում են տես­նում

Հակակոռուպցիոն քաղաքականության նոր ձևավորված խորհրդում, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չեն ընդգրկվել ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, Հանրային խորհուրդը և Հայաստանի համայնքների միությունը: Նշենք, որ խորհրդի առաջին նիստը եղել է հուլիսի 12-ին: Հ/կ-ների ներկայացուցիչների՝ «Փաստ» թերթին փոխանցած տեղեկության համաձայն, որևէ ինֆորմացիա մինչ այս չի հրապարակվել այն մասին, թե ի՞նչ մրցույթի արդյունքում են մյուս հ/կ-ները ընդգրկվել խորհրդում:

Հ/կ-ների ներկայացուցիչները նման մոտեցումը թեպետ անսպասելի են համարում, բայց ընդգծում են նաև սուբյեկտիվ մոտեցման հնարավորության մասին: «Համայնքների միությունը, որը միավորում է Հայաստանի բոլոր համայնքները, ներկայացված չէ: Ստացվում է, որ ՏԻՄ-երը, որտեղ կան բավականին կոռուպցիոն ռիսկեր, որևէ կերպ ներգրավված չեն խորհրդում: Հանրային խորհուրդը, որը սահմանադրական մարմին է և նախկինում ընդգրկված էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, այսօր հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ընդգրկված չէ: ՔՀԿ-ների կոալիցիան ևս, որ մոտ 100 հ/կ է ներկայացնում, անսպասելիորեն դուրս է մնացել»,-մեզ հետ զրույցում ասաց հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը՝ հայտնելով, որ թե՛ պատկան մարմիններին, թե՛ կառավարությանն այս առումով հարցադրումներ են արվել, բայց որևէ արձագանք կամ դրա հիման վրա ինչ-որ փոփոխություն, քննարկում, կարելի է ասել, չի եղել: 

website by Sargssyan