2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Խոշոր վթար Երեւանում․ Opel-ը գլխիվայր շրջվել է Երևանը համալրվում է ևս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան Իրանը փորձում է դիվանագիտական ջանքերն ուղղել ԱՄՆ նախաձեռնությամբ Պարսից ծոցում ձևավորվելիք նոր դաշինքի գործունեության խաթարմանը. իրանագետ Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման խնդիրներ են առաջացել․ ՊԵԿ-ի պարզաբանումը Լավ շոուներ էր կազմակերպում, կոկորդն էր պատռում. Աղեկյանը` քաղաքապետի մասին Արցախում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com Նոա - Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր. ուղիղ հեռարձակում Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus GX 470-ն ու 07-ը. կա վիրավոր. Shamshyan.com Մահացել է ՀԱՕԿ առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Ռուսաստանում դեռահասը կացնահարել է ընտանիքի անդամներին Հայաստանի ԶՈւ-ն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա վերահսկողություն է հաստատել. Արծրուն Հովհաննիսյան Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ)

«Գործուղումային» թափանցիկության հորդոր

«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է ՀՀ ԱԺում վերջին մեկ ամսվա ընթացքում երկու տասնյակից ավելի գործուղումների փաստին՝ ֆիքսելով, թե ինչ ծավալի ֆինանսական ծանրաբեռնվածություն է այն առաջացրել պետբյուջեի վրա:

Նշենք, որ այդ հրապարակումից հետո թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ առկա վիճակը բավականին լուրջ քննարկումների ու դժգոհության առիթ է հանդիսացել կառավարությունում եւ ընդհանրապես իշխանության շրջանակներում:

Ըստ լուրերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է դժգոհել օրենսդիրների «վոյաժների» այս հրավառությունից, որ իր թիմի հետ փորձել է որոշ հարցեր հստակեցնել եւ հասկանալ, թե այդ գործուղումների ընթացքում ինչ շոշափելի ձեռքբերումներ են եղել: Նա իշխանական պատգամավորներին պարտադրել է լինել ավելի զգոն եւ անիմաստ թիրախի տակ չհայտնվել, անհրաժեշտության դեպքում բաց ձևաչափով հրապարակավ ներկայացնել գործուղման ծախսերի ու դրանց արդյունավետության հաշվետվությունը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս դաստիարակչական հորդորներից հետո էլ որոշվել է հանդես գալ հատուկ հաշվետվությամբ, որը և նախորդ շաբաթ կատարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից «հաշվետու ասուլիսի» ձևաչափով:

website by Sargssyan