2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ջրի մակարդակը Սոչիի 4 գետերում վտանգավոր մակարդակի է հասել Աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք և դա Երևանն է. Փաշինյան Նժդեհ գյուղի մոտակայքում այրվել է շուրջ 10 հա խոտածածկույթ Ավտոմեքենաներից գողություններ անող 51-ամյա տղամարդը վերջապես հայտնվեց ոստիկանությունում Ավտովթար` Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում Ալյասկայում աննախադեպ շոգը կարող էր սաղմոնների զանգվածային մահվան պատճառ դառնալ. գիտնականներ (ֆոտո) Երեւանում Mitsubishi-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. Վարորդը հիվանդանոցից հեռացել է՝ առանց բժիշկներին ասելու Ալավերդիում երկրորդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա փոքրիկն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան Չինաստանում «երկնային» օդանավակայան է շահագորման հանձնվել Ձմերուկի դաշտից 150 կգ ձմերուկ է քաղել, հավաքել, որ «Նիվա»-ով գողանա, բայց վերջին պահին բռնվել է Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կայուն է 2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակում վարելու համար զրկվել են վարորդական իրավունքից

«Վա­ղը գա­լու է մի փուլ, որ իրենք ևս ունե­նա­լու են լե­գի­տի­մու­թյան խնդիր»

Գերագնահատելու մոլուցքը, ինչպես նաև դիլետանտ և անպատասխանատու քաղաքականությունը, ըստ քաղաքագետ Արամ Ավետիսյանի, լի են վտանգներով:

Հաշվի առնելով միջազգային հարթակներից ստացած ազդակները, նաև դրանց նկատմամբ քամահրանք պարունակող մեկնաբանությունները՝ քաղաքագետը նախ նկատում է՝ թե՛ Եվրոպան, թե՛ մյուս գերտերությունները Հայաստանի դարդ ու ցավով չեն ապրում:

«Մեծ հաշվով, Հայաստանում չունեն այնպիսի հետաքրքրություններ, որ հանուն դրանց աչք փակեն այն ամենի նկատմամբ, ինչն այսօր առկա է մեր երկրում: Սա է պատճառը, որ կա կոշտ արձագանք: Իսկ իշխանությանը թվում է, որ եթե իշխանության են, ուրեմն, ամեն ինչ գիտեն, իրենցից այնկողմ մարդ չկա: Ու քանի որ այս ընթացքում ականջալուր չեղան ոչ միայն ընդդիմությանը, այլև անկախ փորձագետներին, դրա համար էլ նույն Վենետիկի հանձնաժողովը փաստեց, որ այս ճանապարհով դեպի միջնադար ենք գնալու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Զուգահեռներ անցկացնելով՝ նա շեշտեց. «Սերժ Սարգսյանը լեգիտիմության խնդիր ուներ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի ընտրություններ են եղել: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նա արտաքին ազդակների մասով միշտ կոմպրոմիսի էր գնում. գիտեր, որ երկրի ներսում խնդիրներ ունի, ու չէր ուզում նույնը նաև երկրից դուրս ունենալ:

Այսինքն, ականջալուր էր լինում միջազգային կառույցների ազդակներին: Ներկայիս իշխանությունը հուզականության, նախկինների նկատմամբ լցված ատելության «պայթյունի» արդյունքում մեծ տոկոսներ ստացավ: Գործող իշխանությունն ասում է՝ ժողովուրդը մեզ ընտրել է, մանդատ է տվել ու ասել է՝ գնա՛, այս հարցերը լուծի՛ր: Հիմա իրենց փաստարկը դա է, բայց չեն հասկանում, որ նույն ժողովրդի անգամ 25-30 տոկոսի ձայնն այսօր չեն հավաքի:

Չեն գիտակցում, որ վաղը գալու է մի փուլ, որ իրենք ևս ունենալու են լեգիտիմության խնդիր»:

Ա. Ավետիսյանն ընդգծեց՝ առհասարակ մեզ մոտ կա գերագնահատելու խնդիրը: «Չպետք է գերագնահատենք մեզ՝ հասկանալով, որ փոքր պետություն ենք, ու եթե այդ կառույցների հետ ընդհանուր եզրեր չգտնենք, մեր վիճակը շատ տխուր է լինելու:

Իսկ ամենակարևորը՝ պետք է հասկանալ, որ պետության հեղինակության հետ խաղացող իշխանությունը վաղը գնալու է, իսկ մենք ունենալու ենք հեղինակազրկված պետություն:

Մեզ թվում է, թե աշխարհը բան ու գործ չունի ու տարված է հայ ազգի դարդ ու ցավով: Դա վերաբում է թե՛ Արցախի հարցին, թե՛ մյուս հարցերին, որոնց պարագայում ևս գերագնահատում ենք մեզ: Նիկոլ Փաշինյանն ուր գնաց՝ խոսեց հեղափոխությունից, բայց միջազգային հանրությանն ընդհանրապես չի հետաքրքրում, թե այստեղ ինչ է եղել: Իշխանությունը չի հասկանում, որ միջազգային հանրությանը, գերտերություններին մեր փոքր, լոկալ խնդիրներն ընդհանրապես հետաքրքիր չեն: 

Նախևառաջ պետք է մեզանից ինչ-որ արժեք ներկայացնենք, որ հետո մեզ հետ հաշվի նստեն: Միայն այդ ժամանակ կարող ենք ինչ-որ բան պահանջել: Այսօր մեզ ոչ ոք լուրջ չի ընդունում, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ ոքի համար կանխատեսելի գործընկեր չէ: Սա է խնդիրը: Նա դեռ լրագրողի տրամաբանության մեջ է, երբ, օրինակ` ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումից հետո որևէ դեպքի առնչությամբ կարող է հինգ րոպե հետո իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցում Պողոսի անունով հոդված գրել:

Մենք այսօր «պարզաբանում պահանջող հայացքով» երկրի թիվ մեկ պաշտոնյա ունենք, որը միայն պարզաբանում է պահանջում»,-ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով, առհասարակ իշխանության ամենակարևոր խնդիրը հասարակության հետ կապը չխզելն է: «Բայց գործող իշխանությունն ընդամենը մեկ տարի անց կտրվել է հասարակությունից: Անընդհատ խոսում են ինչ-որ ցուցանիշներից, հայտարարում, թե իրենց սպասելիքները գերազանցվել են: Բայց մեզ ռեալ՝ համակարգային փոփոխություն է անհրաժեշտ, իսկ իշխանությունը իրականությունից կտրված է ապրում, ինչը լի է մեծ վտանգներով»,-նշեց նա՝ հավելելով, որ ոչ թե միջազգային կառույցները, այլ հենց իշխանությունը չի հասկանում, թե Հայաստանում ի՞նչ է կատարվում:

«Իրենց թվում է, թե 2018թ. ապրիլ-մայիս ամիսն է:

Նրանք մնացել են այդ ամիսների տակ, չեն գիտակցում, թե ինչ իրավիճակ է: Առհասարակ, ցանկացած իշխանություն մի խնդիր պետք է լուծի, այն է՝ երկրի զարգացման տեսլականը ներկայացնելը: Իսկ երբ իշխանությունը զարգացման տեսլական չունի, մնում է միայն լուծել երկրորդ, ամենակարևոր՝ իշխանությունը ցանկացած ձևով պահելու խնդիրը: Այս մարդիկ հիմա զբաղված են ցանկացած ձևով իշխանությունը պահելու խնդիրը լուծելով: Իրենք չգիտեն, թե մեկ կամ երկու տարի հետո ի՞նչ իրավիճակ է լինելու երկրում:

Այսօր խոսվում է տնտեսական ակտիվության և նման այլ ցուցանիշների մասին, բայց դրանք բոլորը միֆեր են: Խաղադրույքների հաշվին տնտեսության մեջ շարժ ցույց տալը դեռ ոչինչ չի նշանակում: Ամբողջ խնդիրն այն է, որ այս մարդիկ չգիտեն, թե երկիրն ինչպես պետք է առաջ տանել:

Երկիրը զարգացնելու համար տնտեսական խորքային ռեֆորմներ են պետք, բայց իրենք վախենում են այդ ճանապարհով գնալ: Հասկանալով իշխանությունից զրկվելու հնարավորությունը՝ զուտ իշխանություն պահելու խնդիր են լուծում, ինչի ճանապարհին իշխանության տարանջատման սկզբունքը մեզ մոտ արդեն չի գործում: Իսկ այն իշխանությունը, որը դեմ է գնում այդ սկզբունքին, դատապարտված է տապալման:

ԱԺ-ում հարց են տալիս, ասում են՝ «վիզս ծռված է», «տաքսիս է սպասում»: Մարդիկ կան՝ հրահանգված է չխոսել, որովհետև անգրագետ են: Միջազգային հարթակում կարևոր քվեարկության ժամանակ կարող են ասել՝ «մատս կպավ, սխալ քվեարկեցի»: Ընդհանրապես, անպատասխանատվության, անմեղսունակության, դիլետանտության խնդիրը մեր պետության, մեր քաղաքացիների քթից է դուրս գալու»,-եզրափակեց Ա. Ավետիսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan