ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մար­դա­տար գնաց­քի շո­գե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ար­դյոք դուք ունե՞ք հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյան... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի թիվ 3 դպրոցի նախկին տնօրենին Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Ի՞նչ գործողություններ է կատարել 6-րդ վարչությունը ՀՖՖ-ում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մար­դա­տար գնաց­քի շո­գե­քար­շը, չկա­րո­ղա­նա­լով ար­գե­լա­կել, ճեղ­քել է եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նի պա­տը և ըն­կել փո­ղոց Ար­դյոք դուք ունե՞ք հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյուն «Թաքունը վիրավորական է». Գ.Ծառուկյանը դատապարտում է նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյանին Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը «Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հա­մար» Նոր նախագծում կա՞ն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան իրա­վի­ճա­կի նա­խադ­րյալ­ներ Այնքան էլ ուրախալի չէ պատկերը, որը ուսուցիչները և աշակերտները կտեսնեն ԱԺ-ում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ) «Այս մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը կրկին չկա» «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվա իշխանություններն են». Շարմազանով Ին­տեր­նե­տա­յին ոլոր­տում վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­մի ներդ­րու­մը հա­կա­սում է հան­րա­յին շա­հե­րին Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը «Ան­թա­քույց քվա­զի­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը ոչ մի­այն չեն լու­ծում կու­տակ­ված խնդիր­նե­րը, այ­լև դրանք ավե­լի խո­ցե­լի են դարձ­նում» ՀԱԿ-ը շահագրգիռ է, իսկ իրավաբաններն այլ կարծիք ունեն Եվրանեսթը կարևոր չէ, այլ հարց է շախմատը

«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լուրջ ազ­դան­շան պետք է լի­նեն»

Ամփոփվում են ընդունելության քննությունների արդյունքները, կատարվում են վերլուծություններ: Հրապարակված թվերից ակնհայտ է, որ բուհերում մի շարք մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր: Օրինակ, ԵՊՀ-ում կա 713, տնտեսագիտական համալսարանում՝ 514, մանկավարժական համալսարանում՝ 669, լեզվահասարակագիտական համալսարանում՝ 454, ճարտարապետության և շինարարության համալսարանում՝ 694, ագրարային համալսարանում՝ 952 թափուր տեղ: Սա բացատրվում է և՛ դիմորդների թվի սակավությամբ, և՛ անցողիկ շեմի չհաղթահարմամբ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ այս տարի դիմորդների թվի նվազումը մի փոքր անակնկալ էր: «Եթե նախորդ երկու տարիներին հասկանալի էր, թե ինչու է դիմորդների թիվը քիչ, ապա այս տարի, իմ հաշվարկով, մոտավոր պետք է ունենայինք 12-13 հազար դիմորդ, բայց, ցավոք, ունեցանք մոտավորապես 10 հազար դիմորդ:

Եղել են տարիներ, երբ դիմորդների թիվը կազմել է 19 հազար: Այդ թիվը կամաց-կամաց նվազեց՝ 16, 15, 13 և հիմա, փաստորեն, հասանք 10 հազարի հանգրվանին: Սա, իհարկե, մտահոգում է, և այստեղ շատ լուրջ վերլուծության կարիք կա՝ հասկանալու համար, թե որտեղ են, այսպես ասած, պոտենցիալ 3000 դիմորդները, որոնք պետք է դիմեին բուհեր: Միևնույն ժամանակ պարզ է, որ նրանցից մի քանի տասնյակը այն երեխաներն են, որոնք միանգամից ընդունվել են արտասահմանյան բուհեր: Վերջին 3-4 տարիներին արտասահմանյան բուհեր ընդունվող շրջանավարտների թիվը մի քանի տասնյակով ավելացել է: 

Ենթադրենք, մի 100 հոգի էլ ընդունվել է ամերիկյան համալսարան, մի քանիսը՝ քոլեջների միջոցով ընդունվում է բուհ՝ միանգամից երկրորդ կուրս: Ամեն դեպքում, մոտ 2000 դիմորդ այս տարի պակասել է», - ասում է Խաչատրյանը:

Փորձագետն անդրադառնում է դիմորդների թվի նվազման պատճառներին: «Գլխավոր պատճառը կարող է լինել այն, որ այդ երեխաներն ունեն ֆինանսական խնդիրներ և ի վիճակի չեն Երևանում սովորել, բուհերի վարձավճարներ տալ:

Մյուս պատճառն այն է, որ կրթական մակարդակն է իջել, և այդ պատճառով շրջանավարտը հասկանում է, որ ինքը չի կարող բուհում սովորել: Երրորդ հնարավոր պատճառը կարող է լինել այն, որ բուհական կրթությունն այլևս պահանջված չէ, այսինքն՝ այն մոլուցքը, որ «մեր վերջին կովը վաճառենք, այդ գումարով պարապենք, վարձ տանք», միգուցե վերացել է, և հասարակության մի խումբ մտածում է, որ ավելի լավ է այդ գումարն իրենք ուրիշ նպատակով ծախսեն, քան վճարեն ուսման վարձ», - կարծիք է հայտնում Խաչատրյանը:

Անդրադառնում ենք քննության արդյունքներին, մասնավորապես՝ դիմորդների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզու և գրականություն առարկայի քննության դրական շեմը. 4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162 դիմորդ: 

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը օրերս լրագրողների հետ հանդիպմանը ասել էր՝ «չի կարելի, որ երեխան դպրոցում 12 տարի գրի, կարդա, խոսի հայերեն, ու հետո ստուգենք և ասենք, թե դու անբավարար գիտելիք ունես հայերենից։ Սա աբսուրդ է»։

Խաչատրյանը համակարծիք է՝ սա պետք է ազդակ լինի, որ կրթության ոլորտում ունենք համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն: «Իհարկե, սա լուրջ ահազանգ է, որովհետև այդ դիմորդները, որոնք անբավարար են ստացել, եղել են, այսպես ասած, շատ ցածր պաշարով գիտելիքի ստորին շեմում, և երբ նախարարությունը թեստերում ինչ-որ մեխանիկական փոփոխություն է կատարել, թեկուզ հերթականության, տառեր և անուններ է փոխել, ենթադրենք, իրենք պետք է ստանային 7,5-8 միավոր, այդ փոփոխության հետևանքով կորցրել են մեկ միավոր ու ընդհանրապես չեն հաղթահարել դրական շեմը: 

Պետք է հաշվի առնել նաև, որ դիմորդների ճնշող մեծամասնությունն այս արդյունքներին հասնում են կրկնուսույցի մոտ պարապելու արդյունքում, այսինքն, եթե կրկնուսույցի մոտ չպարապեն, արդյունքները շատ ավելի վատը կլինեն: Հնարավոր է՝ հայոց լեզու առարկայից անբավարար ստանա դիմորդների 40, ոչ թե 20 տոկոսը:

Ընդ որում՝ պետք չէ կենտրոնանալ միայն հայոց լեզու առարկայի վրա, որովհետև մյուս առարկաների դեպքում էլ ունենք գրեթե նույն պատկերը: Խնդիրը համակարգային է, և թե՛ սա, թե՛ դիմորդների թվի նվազումը մեզ համար լուրջ ազդանշան է:

Պետք է փորձենք պարզել՝ ո՞ւր են «կորչում» այդ դիմորդները, որովհետև մեր դպրոցներն ու քոլեջներն այս տարի ունեցել են մոտավորապես 25 հազար շրջանավարտ: Ստացվում է, որ 25 հազարից 10 հազարն է դիմել բուհ ընդունվելու համար՝ ընդամենը 30-40 տոկոսը: Աշխարհում երկրներ կան, որտեղ 60-70 տոկոս ուսանող կա, իսկ մենք ընդամենը 30-40 տոկոս դիմորդ ենք ունենում», - ընդգծում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan