Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ա. Ասատրյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների և 2018 թվականին ստացած եկամուտների մասին:
Ըստ 2018թ. տարեկան հայտարարագրի՝ փոխնախարարի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 20 000 000 ՀՀ դրամ, 34 000 ՀՀ դրամ և 12 000 եվրո:
2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցների մի մասն ավելացել է: Դրամական միջոցները տարվա վերջում համապատասխանաբար կազմել են 24 500 000 ՀՀ դրամ, 36 000 ՀՀ դրամ և 12 000 եվրո:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտը 2018թ. հարկային տարում կազմել է 16 503 226 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Արտակ Ասատրյանը արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել 2019թ. ապրիլին: Սկսած 2016 թվականից՝ եղել է արդարադատության նախարարի տեղակալ:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ