Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Տիգրան Բարսեղյան․ Հայաստանի հավաքականը կարող է պայքարել Եվրո-2020-ի ուղեգրի համար Այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից․ Գևորգ Թամամյանը ազատման դիմում է գրել Նորից կրկնում եմ, բռնեք Սերժին․ Արմեն Աշոտյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է՝ նվազելով 528 դրամից «Սպայկա», «Սաս Գրուպ», «Ֆլեշ», «Գազպրոմ Արմենիա»․ որքան հարկ են վճարել խոշորները․ Փաշինյանը թվեր է հրապարակել «Ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք. չենք իմացել, թե չէ խայտառակ կանեինք» Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Պենտագոնը հրապարակել Է ՄՓՀՀՊ-ով արգելված թևավոր հրթիռի արձակման տեսագրությունը (տեսանյութ) Պարոն վարչապետ կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է. Արամ Գ. Սարգսյան Մարտի 1-ին սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երեւանում են եղել. Սեյրան Սարոյանը՝ Արցախից զինվորականներ բերելու մասին Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել Ընթանում է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ)

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Տողանյանը ներկայացրել է Լազարյան ճեմարանի վերանորոգված շենքը (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, 1815 թվականին հիմնադրված Լազարյան ճեմարանի շենքը Հայաստանի սեփականությունն է և այնտեղ է այժմ գտնվում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:  Դարերի կյանք տեսած այս շինությունը գտնվում էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում, իսկ վերականգնման աշխատանքները սկսվել են միայն 2017 թ.-ին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի նշանակումից հետո: Դեսպանի ավանդը պատմամշակութային արժեք հանդիսացող այս շինության վերականգնման գործում դժվար է թերագնահատել: Ռուսական Эхо Москвы-ին տված հարցազրույցում դեսպանն անձամբ է պատմել կատարված աշխատանքների և ճեմարանի հարուստ պատմության մասին:

«Ընդհանրապես այս փողոցը, դեսպանատան շենքը և Լազարյան համալսարանը կապված են Լազարյան տոհմի անվան հետ: Ռուս-իրանական պատերազմի ավարտից հետո բազմաթիվ մեր հայրենակիցներ եկան Ռուսաստան՝ բնակություն հաստատելով Աստրախանում, այնտեղից արդեն Լազարյանները տեղափոխվեցին Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ: 17-րդ դարի վերջում այս թաղամասում նրանք փոքրիկ աղյուսե տուն են ձեռք բերում, և հենց այստեղ է սկսել հայկական այս նրբանցքի և այս տան շինարարությունը՝ Լազարյան տոհմի վերելքը: Նրանք հիմնեցին Արևելյան լեզուների համալսարանը, որի բակում մենք այժմ գտնվում ենք, այստեղ է նաև հայտնի ճեմարանը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հենց այս վայրն է դարձել Խորհրդային Հայաստանի մշակութային կենտրոնը: Դրանից հետո շենքը փոխանցվել է Երևելյան գիտությունների ակադեմիային և մինչև 70-ական թվականները շինությունը կիսում էին մի կողմից հայկական մշակութային կենտրոնը և մյուս կողմից` վերոնշյալ ակադեմիան:

Հաղորդման ընթացքում դեսպան Տողանյանը խոսել է նաև Լազարյանների՝ Ռուսաստանի սահմաններից դուրս ունեցած ավանդի մասին. դրա վառ օրինակը Հռոմում Մելիք Լազարյանի առանձնատունն է, որն իր տարածքով գերազանցում է Վատիկանին և որի տարածքում այժմ տեղակայված է ՌԴ դեսպանատունը, քանի որ Լազարյանն առանձնատունը կտակել էր Գեղարվեստի Կայսերական ակադեմիային:

website by Sargssyan