Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«37-ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի..., բայց ես ժպտում եմ». Նազենի Հովհաննիսյան

ՖՈՏՈ

Past.am

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով նա Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ ամբողջ կյանքում առաջինը հայրն էր իրեն զանգում ու շնորհավորում։

«36 տարի հուլիսի 18-ին` ծննդյանս օրը, առաջինը Հայրս էր զանգում ու շնորհավորում ինձ, միշտ, մի ամբողջ կյանք: 37-ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի..., բայց ես ժպտում եմ, ես ժպտում եմ իմ Հայրիկին, որն ինձ պարգեւել է բացարձակ երջանկություն ու ես ամենաբախտավորն եմ եղել եւ օրհնյալ` ունենալու նման Հայր... եւ ես ժպտում եմ ՆՐԱՆ, որտեղ էլ, որ լինի... ես ժպտում եմ ՄԱՅՐԻԿԻՍ, որի անսահման սերն ու նվիրումն ինձ տվել են երջանկություն ու ՍԵՐ, Մայրս, որն ուներ ծով համբերություն ու ինձ իր կաթի հետ սնել է հայոց լեզվի ու մարդկանց նկատմամբ անվերապահ սիրով։

...Ես ժպտում եմ քույրերիս` իմ ԱՄՈՒՐ ու անսասան սյուներին, առանց որոնց ես ուղղակի չկամ, ժպտում եմ իմ թանկագին ընկերուհուն, ընկերներիս, ժպտում եմ շատ ու սրտանց ինձ անծանոթ, բայց եւ հարազատ մարդկանց, որոնց հետ կապում է մեր լեզուն  Հավատքն ու հողը, որը մեզ սնել է: Ժպտում եմ ինձ չսիրողներին, որովհետեւ նրանց սեր ու ժպիտ ավելի է պետք, քան յուրայիններին: 

Ժպտում եմ իմ ճանապարհին բարի խոսքով այդքան հաճախ օգնած մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում թե որքան կարեւոր էին... Ժպտում եմ ուսանողներիս` մեկը մյուսից տարբեր ու լեցուն, ժպտում եմ իմ պաշտելի Երեւանին, որն այդքան հաճախ դառնում է արցունքների ու հիասթափությունների պատճառ, բայց առանց որի չի լինում ապրել... ես ժպտում եմ, որովհետեւ կուզեի, որ Ծնողներս տեսնեին ժպիտս միայն... Ես չգիտեմ՝ ինչու են ծնվում մարդիկ, երեւի, որ ամեն լուսաբացի հետ փառք տան Աստծուն, ու ամեն մայրամուտին նայեն` սիրահարված կյանքին... Տարիները թվեր են ընդամենը..., իսկ կյանքը՝ անհավանական մի գեղեցկություն` սիրելի մարդկանց ուժով ու սրտով լեցուն... մնացածն անակարեւոր է ու անցողիկ... Դժբախտությունն էլ մարդու համար է..., բայց ես կժպտամ երջանկությանը...Ես ժպտում եմ իմ սիրելիներին»,- գրել է նա։

Դերասանուհու էջը լի է շնորհավորանքներով, որոնց միացել են նաեւ շատ հայտնիներ։ Երգիչ Անդրեն գրել է. «Շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ ունենք Քեզ։ Ընկերս, երջանիկ եղիր միշտ ու առողջ, իմ ԱմենաՀայուհի»։

Մտերիմ ընկերուհուն առանձին հրապարակմամբ շնորհավորել է նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանը։ Instagram-յան էջում տեղադրված լուսանկարի մեկնաբանություններում նա գրել է. «Պինդ գրկել եմ ու միասին ժպտում ենք աշխարհին .... պինդ գրկելու եմ, որ շարունակենք ժպտալ աշխարհին... ԵՍ շնորհակալ եմ ՔԵԶ` մեր ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ համար... խոսքից հաստատ ուժեղ չեմ, որ կարողանամ ասել էն ամենն, ինչ սիրտս ու հոգիս կասեին քեզ..., բայց դե վստահ եմ, որ գիտես.... անսահման ԵՐՋԱՆԻԿ ԵՄ,  որ ունեմ Քեզ պես ԸՆԿԵՐ,  ՔՈՒՅՐ ու ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ... ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՈՒ ՊԱՀԱՊԱՆ Թող լինի Մեր ՆԱԶԵՆԻԻ։  Ծնունդդ Շնորհավոր Լույս աղջիկ...

Հ.Գ. Լուսանկարներն ու հիշողությունները, ՓԱՌՔ ԱՍՏԾՈ, շատ են, բայց ընտրեցի հենց այս մեկը... անսահման ջերմություն ու տաքություն կա լուսանկարում։ Ձյաձ Գարիկը ամառանոցում ստեղծել էր բոլոր պայմանները, որ մենք մեզ զգանք շաաաա՜տ հարմար ու հանգիստ, ինքը այգում գործ էր անում ու մեզ համար մրգեր հավաքում, իսկ մենք, ինչպես միշտ, վայելում էինք... Ծնողներիդ հոգիներին խաղաղություն .... ու նորից շնորհակալություն, որ կյանք են տվել Քեզ ու Քեզ պարգեւել են Մեզ»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ