Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լարված իրավիճակ Իջևանում՝ մարզպետարանի տարածքում. այնտեղ են ոստիկանապետն ու ցուցարարները. (տեսանյութ, թարմացվում է)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

18.45

 

Իջևանում ոստիկանության գործողությունները բխել են օրենքից, եղել են համարժեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված անձանց, ըստ Օսիպյանի, սպասվում է օրենքով նախատեսվածը: Խոսելով ոստիկանության գործողությունների մասին, որոնք, ըստ տեղի բնակիչների, «բռնի են եղել», ոստիկանապետն ասաց, որ չափազանցված է, իրականությանը չի համապաստասխանում:

 

«Երբ դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և խոչընդոտել ոստիկանության օրինական գործողությունները, չեմ բացառում, որ դրանց ընթացքում կապտուկներ առաջանան: Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ, բացառում եմ, հնարավոր չէ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Նա նշեց, որ ինքը հավանել է Իջևանը, դեռ մնալու է Իջևանում:

18.38

Իջանում ցուցարարները քիչ առաջ փակեցին մարզպետարանի հարակից փողոցը՝ պահանջելով հանդիպում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Տավուշի մարզպետարանում մասնակցում էին խորհրդակցության:

«Մեր ջահել տղերքին հետ բերեք, այսօր կալանավորված մեր տղաներին ազատ արձակեք»,- վանկարկում էր փողոցը փակած ցուցարարներից մեկը:

Մեծ թվով ոստիկանների միջամտությունից հետո հնարավոր եղավ ճանապարհը մասնակի բացել:

Ցուցարարների հետ այս պահին բանակցում են Ներքին զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը և ԱԺ պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը:

18.30

Անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որոնք Քննչական կոմիտեում քննվում են՝ ըստ ենթակայության: Այս մասին Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

«Քնչչական կոմիտեի նեչրկայացուցիչը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնական անձանց: Գործերը ուղարկվել են դատարան: Անուններն ու պաշտոնները ես ֆիզիկապես չեմ կարող հիշել: Բիզնեսի տերերը բացահայտվելու են: Խորը քննություն է տարվելու, բոլոր գործերը բացահայտվելու են: Քրեական գործը իմ ձեռքի տակ չէ»,- ասաց Ա. Վանեցյանը:

Ըստ նրա՝ օպերատիվ տվյալները չեն հրապարակվում:

18.07

Իջևանում փայտամշակմամբ զբաղվողների բողոքի ակցիայից հետո բախումներ են տեղի ունեցել,12 ոստիկան տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվածքներ ստացել է նաև երկու քաղաքացի։ ՀՀ ոստիկանապետը այսօր հայտնեց,որ 19 անձ բերման է ենթարկվել, որից 13-ը ձերբակալվել են, վեցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Բացի այդ, այսօր ևս հայտնեցին, որ ևս երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Իջևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո երեկ երեկոյան ոստիկանապետն այցելել էր Իջևան, այսօր Իջևան է ժամանել նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Իրավապահ համակարգի ներկայացուցիչները մարզպետարանում խորհրդակցություն են անցկացնում:

Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո