ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆՎԱՐԻ). Ազա­տագր­վել է Կրկժանը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սել­ֆիի «թան­գա­րան»՝ ներշնչ­ված Նի­կոլ Փա­շի­նյա­նից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գա­զի գնա­գո­յաց­ման մե­խա­նիզմ­նե­րը ներ­քին շու­կա­յում շա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ուսա­նո­ղի տա­նը» կկա­րո­ղա­նան բնակ­վել մար­զե­րի ուսա­նող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ամե­ն օ­րվա ձգձգու­մը ավե­լի վատ պայ­ման­ներ է ստեղ­ծում ներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ. Վիգեն Հակոբյան Ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք. Արամ Սարգսյան Ապատեղեկատվություն է տարածվում. ոչ մի պայթյուն չի եղել, ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան Լոռու մարզում Opel-ը, մոտ 30 մետր սահելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր Շատ տհաճ էր լսել, թե ինչքան անզգույշ է խոսում Նիկոլ Փաշինյանը մեր գյուղացիների մասին. Սամվել Ֆարմանյան Ցավում եմ, որ ԱԺ-ն էլ դարձավ ՀԺ. Արմեն Աշոտյան ԲԴԽ-ն անդրադարձել է դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու դեպքին Ուկրաինաբնակ հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Դանիայի Thor Masters մրցաշարում Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը Ինչո՞ւ է նախարարությունների թիվը կրճատվել, բայց աշխատողների թիվը մեծացել. Կարեն Սիմոնյան Աշտարակի ոստիկանները դպրոցի տնօրենների ապօրինություններ են բացահայտել (տեսանյութ) Կաթի մեջ պարտադիր պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի. Փաշինյանը՝ Հայաստանում կաթի արտադրության մասին (տեսանյութ)

Հովհաննես Իգիթյանը կհեռացվի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից

Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից:

Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը. նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարևոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որևէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից: 

Եվ երրորդ՝ նշվում է, որ Իգիթյանի աշխատանքից իշխանությունները գոհ չեն, ավելին՝ նրա աշխատանքը սպասվածից ավելի թույլ է եղել և չի համապատասխանել ԵԽԽՎ-ում պատվիրակի պահանջներին:

Դեռևս հնարավոր չեղավ ճշտել, թե ով կփոխարինի նրան. շրջանառվում են մի քանի անուններ: Այս մասին, ըստ տեղեկությունների, իմացել է Իգիթյանը, և հենց այդ պատճառով է, որ մամուլում պարբերաբար տարբեր հարցազրույցներով փորձում է շտկել իրավիճակը, սակայն խորհրդարանական մեր աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում:

website by Sargssyan