Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եր­կու ցու­ցա­նիշ, որ տնտե­սու­թյունն էա­պես փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն կտան

ИНТЕРВЬЮ

Տնտեսությունն ունի իներցիոն բնույթ: Այս գնահատականը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյանինն է, ում հետ զրուցել ենք տնտեսության մեջ առկա մի շարք խնդիրներից և հնարավոր լուծումներից:

«Կառավարության ծրագրում նշված է, որ ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս: Կարծում եմ՝ այս տարի տնտեսական աճի ցուցանիշը հենց այդ շրջանակներում էլ կլինի: Հնարավոր է նաև ցուցանիշը գերազանցվի՝ կախված նրանից, թե ի՞նչ ազդեցություն կունենա արտաքին միջավայրը մեր տնտեսության համար: Օրինակ՝ Իրանի շուրջ առկա լարվածությունը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա: Երկրորդ հանգամանքն այն է, թե ի՞նչ աստիճանի կլինի տնտեսության կարգավորման որակը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Աշոտ Թավադյանը՝ կարևորելով հաջորդական քայլերի ձևավորման անհրաժեշտությունը:

«Համակարգված հաջորդական քայլերի ձևավորումը կնպաստի, որ մենք իսկապես տնտեսական էական զարգացում ունենանք: Իսկ տնտեսական էական զարգացման համար կարևոր է ոչ միայն համախառն ներքին արդյունքի աճը, այլև տնտեսության ընդհանուր կառուցվածքը, որի մեջ նշանակալի դեր ունեն պատրաստի արտադրանքի արտահանման էական աճն ու գործազրկության խնդրի լուծումը: Կարծում եմ՝ հաջորդական քայլերի խնդիրը լուծելու համար միջնաժամկետ ծրագրով արդեն պետք է հստակ նշվեն զարգացման նպատակները, ընդգծվեն նաև այն ցուցանիշները, որոնք ունեն նորմատիվ, ինչպես նաև կարգավորիչ դեր»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձերի, ինչպես նաև թոշակների բարձրացմանը՝ Ա. Թավադյանը մի քանի շեշտադրումներ արեց. «Մեր կարճաժամկետ կանխատեսումները ցույց են տալիս, որ պետական բյուջեն կգերազանցի 3,5 միլիարդ դոլար ցուցանիշը: Սա դրական արդյունք է և որոշակի սոցիալական հարցեր լուծելու հնարավորություն է տալիս: Տնտեսության կարգավորումն էլ, իհարկե, հնարավորությունների արվեստ է. և՛ պետք է հաշվի առնել հնարավորությունները, և՛ ցույց տալ արվեստ: Կառավարությունը հնարավորություն կունենա աշխատավարձ բարձրացնել, բայց հարց է՝ դա կբավարարի՞, թե՞ ոչ:

Այստեղ ևս պետք է ընդգծել հաջորդական քայլերի անհրաժեշտության մասին. պետք է հաշվի առնել նաև միջին աշխատավարձը, միջին աշխատավարձի աճի տեմպը:

Աշխատավարձի, թոշակների, նվազագույն աշխատավարձերի բարձրացումը խրախուսելի ու ողջունելի են: Բայց հաշվի առնելով գնաճը և այն, որ սոցիալական բազմաթիվ խնդիրներ լայն շերտերի համար դեռ լուծված չեն, հուսանք, որ կառավարությունը չի սահմանափակվի այդ ամենով, ու հստակ աշխատանք կարվի: Այս առումով աշխատավարձի բարձրացման ճանապարհային քարտեզ է անհրաժեշտ՝ փոխկապակցված այլ ցուցանիշների հետ: Երիտասարդ գործընկերներիս պետք է խորհուրդ տամ, որ հատվածային լուծումներ չիրականացնեն՝ լուծումները համակարգային պետք է լինեն:

Ընդհանուր առմամբ, տեղային լուծումները տակտիկական բնույթ ունեն, իսկ մեզ ռազմավարական խնդիրների լուծում է պետք: Խոսքը թե՛ տնտեսական օրենսդրության, թե՛ նպատակային ցուցանիշների հստակ ձևավորման, թե՛ համապատասխան ճանապարհային քարտեզ ձևավորելու մասին է: Պետք է հստակ ձևակերպել, թե այդ ցուցանիշներին ինչպե՞ս ենք հասնելու և դրանց հասնելու պարագայում ի՞նչ խնդիրներ են լուծվելու»:

Անդրադառնալով հրապարակվող ցուցանիշներին ու այն հարցադրումներին, թե դրանք որևէ կերպ չեն արտացոլվում առօրյա կյանքում, Աշոտ Թավադյանն ընդգծեց. «Ընդհանրապես, կան ցուցանիշներ, որոնք մասնագիտական բնույթ ունեն: Օրինակ է ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, որն իր մեջ որոշակի սուբյեկտիվիզմ է պարունակում: Դրա համար չափազանց կարևոր է նաև նպատակային ցուցանիշների ամբողջ համակարգի ձևավորումը:

Շատ կարևոր է առևտրային հաշվեկշռի իրավիճակը: Առաջնահերթ դեր ունի իհարկե արտահանման գործոնը, քանի որ փոքր տնտեսություն ունեցող երկրի համար զարգացման հիմնական գործոնը արտահանման աճն է, և հատկապես պատրաստի արտադրանքի արտահանումը:

Մենք արտահանման աճի մասով որոշակի դրական ազդակներ ունենք, թեպետ դիվերսիֆիկացիայի լուրջ խնդիր կա: 2018թ. արտահանումը 

առաջին անգամ գերազանցեց 2,4 մլրդ դոլար ցուցանիշը: Ունենք արտահանման 9,8% աճ, ի դեպ՝ դեպի ԵԱՏՄ աճը կազմել է 27%: Առաջնահերթ նպատակ է արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 50 տոկոսի, որը մոտ 6 մլրդ դոլարի շրջանակում է, այլապես մենք որոշակի խնդիրներ ենք ունենալու»:

 

Աշոտ Թավադյանը շեշտեց, որ նշվածի առումով ևս կարևոր են փոխկապակցված հաջորդական քայլերի ձևավորումը: «Երկրորդ խնդիրը զբաղվածության հարցն է: Մեզ մոտ գործազրկությունը դեռ 20 տոկոս է կազմում, ինչը լավ ցուցանիշ չէ: ՀՆԱ-ի աճի հետ միասին առաջնային ցուցանիշ են արտահանման աճն ու դրա կառուցվածքը, ինչպես նաև գործազրկության էական կրճատումը: Մինչև զբաղվածությունը 90 տոկոսի չհասցնենք, մենք որոշակի սոցիալական խնդիրներ ենք ունենալու:

Միայն զբաղվածության նման ցուցանիշով կարող ենք էապես ազդել միգրացիայի վրա: Նշված երկու ցուցանիշները տնտեսությունն էապես փոխելու հնարավորություն կտան: Հաշվի առնենք նաև այն, որ կենսամակարդակի բարելավումը դրական է անդրադառնում նաև կոռուպցիոն երևույթների բացառման վրա: Ընդհանրապես, կան ցուցանիշներ, որոնք ածանցյալ են, բայց ժողովուրդը առաջին հերթին հենց դրանց վրա է ուշադրություն դարձնում:

Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների, միջին աշխատավարձի, թոշակների, բանկային տոկոսադրույքների, զբաղվածության, միգրացիայի առումով:

Սրանք այն ցուցանիշներն են, որոնց հիման վրա են լայն շերտերը գնահատում այն նպատակային մակրոցուցանիշները, որոնք ներկայացվում են: Այս գործոնները հանրության համար միշտ առաջնային տեղում են, և կառավարող մարմինները դա պետք է հաշվի առնեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»