Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շարունակվում են Չորաթան վարչական շրջան-ձեռնոցի գործարան 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները Թույլ չենք տալու Հայաստանը դարձնեք Աֆղանստան կամ Կոլումբիա. Գրիգոր Գրիգորյանը՝ Փաշինյանին Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Տիգրան Բարսեղյան․ Հայաստանի հավաքականը կարող է պայքարել Եվրո-2020-ի ուղեգրի համար Այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից․ Գևորգ Թամամյանը ազատման դիմում է գրել Նորից կրկնում եմ, բռնեք Սերժին․ Արմեն Աշոտյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է՝ նվազելով 528 դրամից «Սպայկա», «Սաս Գրուպ», «Ֆլեշ», «Գազպրոմ Արմենիա»․ որքան հարկ են վճարել խոշորները․ Փաշինյանը թվեր է հրապարակել «Ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք. չենք իմացել, թե չէ խայտառակ կանեինք» Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Պենտագոնը հրապարակել Է ՄՓՀՀՊ-ով արգելված թևավոր հրթիռի արձակման տեսագրությունը (տեսանյութ) Պարոն վարչապետ կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է. Արամ Գ. Սարգսյան Մարտի 1-ին սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երեւանում են եղել. Սեյրան Սարոյանը՝ Արցախից զինվորականներ բերելու մասին Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել

Բա­բա­յա­նը նա­խան­ձե­լի վի­ճա­կում չէ

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը օրեր առաջ Արցախի խորհրդարանում անդրադարձավ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքին և ներկայացրեց բավականին հիմնավորված տեսակետներ դրանց՝ ՀՀ և Արցախի սահմանադրություններին հակասելու վերաբերյալ:

Ըստ էության՝ սա Երևանի ձգձգված արձագանքն էր դեռևս ամիսներ առաջ մեկնարկած գործընթացին: Վարդանյանը նշեց, որ ստորագրահավաքը և դրանից բխող գործընթացը սահմանադրական խնդրահարույց դրույթ է ներկայացնում։ Բացի այդ, շեշտեց, որ դա կարող է խնդիրներ առաջացնել նաև բանակցային գործընթացի համար:

Ակնհայտ է, որ սա Փաշինյանի պատասխանն էր Բաբայանին: Սակայն այստեղ ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ, համադրելով ներկայում և ավելի վաղ արված հայտարարությունները և կարծիքները, կարող ենք արձանագրել՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններն ու ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերը Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի և հնարավոր հետևանքների վերաբերյալ միակարծիք են՝ դրանք կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել ինչպես օրինականության, այնպես էլ բանակցային գործընթացի կարևոր էլեմենտների տեսանկյունից:

Ստացվում է, որ ընդդեմ Բաբայանի՝ ամենաքիչը կասկածելի քայլերի՝ առկա է միասնական մեծ ճակատ, որը, մեղմ ասած, չի ողջունում նրա նախաձեռնությունը:

Բազմաթիվ կարծիքների համադրությունը ակնհայտ է դարձնում, որ նախաձեռնությունը ոչ թե նպաստելու է Արցախում որևէ իրավական բարեփոխման, այլ հակառակը՝ բազմաթիվ վտանգներ է ստեղծելու Արցախի անվտանգության ապահովման հարցում և միջազգային ճանաչման գործընթացում՝ բերելով անդառնալի հետևանքների:

Եվ դա այն դեպքում, երբ Բաքվում սպասում են նման հնարավորության՝ դիվանագիտական ճակատում ևս մեկ հաղթանակ տոնելու համար:

Սակայն Հայաստանի և Արցախի՝ տարբեր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի միակարծիք լինելն այս հարցում բացառիկ է այն առումով, որ նման երևույթ նախկինում մեծամասամբ կարելի էր տեսնել Ադրբեջանի գործոնով պայմանավորված իրավիճակներում, մանավանդ, երբ անմիջական վտանգ էր սպառնում Արցախի անվտանգությանը: Լավագույն օրինակը, թերևս, Ապրիլ յան մարտական գործողություններն են:

Ստացվում է, որ Բաբայանի նախաձեռնությունը միևնույն հարթության մեջ է դիտարկվում ադրբեջանական ագրեսիայի հետ: Եվ այստեղ արդեն Արցախի ՊԲ նախկին հրամանատարը, որը դատապարտվել էր Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացնելու համար, պետք է հետևություններ անի, այլապես իրավիճակն այլ հուն կմտնի:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

website by Sargssyan