ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒԼԻՍԻ)․ Երեք անգամ ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը
ОБЩЕСТВОՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1934– վախճանվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը` Զաբել Հովհաննեսի Խանջյանը:
2004-սկսվել է Իրան – Հայաստան գազամուղի իրանական 100 կիլոմետրանոց հատվածի կառուցումը:
2007-կայացել են ԼՂՀ նախագահական չորրորդ ընտրությունները։ ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։
-Ճանապարհային ոստիկանությունը հայտարարել է «գոլդ» պետհամարանիշները աճուրդով վաճառելու որոշման մասին:
2010– վախճանվել է գրող, արձակագիր Ռաֆայել Նահապետյանը:
2011– վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:
2012- Լեռնային Ղարաբաղում անցկացվել են նախագահական ընտրություններ. գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է
2014-երեկոյան մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների վրա:
2016- ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում ոստիկանության ու քաղաքացիների միջև նախորդ օրը երեկոյան տեղի ունեցած բախման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
2017-խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Երկու թեկնածուների միջև ձայները բաշխվել են 28-4 հարաբերակցությամբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
3228 մ.թ.ա.- ծնվել է հինդուիզմի աստվածներից մեկը համարվող՝ Վիշնու աստծո ութերորդ ավատար Կրիշնա-Ջանմաշտամը:
711– Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ են տոնել վեստ-գոթերի նկատմամբ և դրանով սկսվել է Պիրենեյան թերակղզու գրավումը Արաբական խալիֆայության կողմից, որը տևել է շուրջ 800 տարի:
810- ծնվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերը կազմող իմամ Ալ-Բուխարին:
1374- վախճանվել է իտալացի բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան:
1551-Կարլսբուրգյան պայմանագրով հաստատվել է գաբսբուրգների իրավունքը Հունգարիայի և Տրանսիլվանիայի նկատմամբ:
1553 - Անգլիայի՝ 9 օր կառավարած թագուհի Ջեյն Գրեյը գահընկեց է արվել, նոր թագուհի է թագադրվել Մարիա Թյուդորը:
1650 –թուրք դեսպան Օսման աղան Չիգիրինում ռազմական դաշինք է կնքել Բոգդան Խմելնիցկու հետ:
1695-Մեծ Բրիտանիայում հրատարակվող և ժողովրդականություն վայելող «Ինչպես բարելավել տնտեսությունը և առևտուրը» ամսագրում հայտնվել է աշխարհում առաջին ամուսնական հայտարարությունը:
1696 –Ազովի թուրքական կայազորի անձնատուր լինելուց հետո Պետրոս 1-ինը ելք է ստացել Ազովում:
1789 –այն ժամանակ դեռևս քիչ հայտնի պատգամավոր Ռոբեսպիերը ելույթ է ունեցել՝ պաշտպանելով հեղափոխականներին:
1814 –Անգլիացի ծովագնաց Ֆլայնդերզը իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքը անվանել է Ավստրալիա (գրքի հրապարակումից 24 ժամ անց նա վախճանվել է):
1814 –ծնվել է ամերիկացի կոնստրուկտոր և արդյունաբերող, հրաձգային զենքի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր Սեմյուել Կոլտը:
1834– ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ Էդգար Դեգան:
1870-Սուրբ Աթոռը դոգմա է հրապարակել Պապի անսխալության վերաբերյալ: -սկսվել է ֆրանս-պրուսական պատերազմը:
1893– ծնվել է ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկին:
1900 - բացվել է Փարիզի մետրոպոլիտենը:
1908 –Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում եպիսկոպոսը, օրհնելով օլիմպիական խաղերը, ասել է այսօր արդեն թևավոր դարձած խոսքերը. «Կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը»:
1918 —ուժի մեջ է մտել ՌԽՖՍՀ-ի առաջին Սահմանադրությունը:
1924 —լույս է տեսել «Կարմիր սպորտ» թերթի առաջին համարը ( հետագայում «Սովետական սպորտ»):
1926 –Եկատերինսլավը վերանվանվել է Դնեպրոպետրովսկ:
1938 –ծնվել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, ռեժիսոր, երգերի հեղինակ Վախթանգ Կիկաբիձեն:
1941-Ստալինը նշանակվել է ԽՍՀՄ-ի պաշտպանության ժողկոմիսար:
1943 –Ուինսթոն Չերչիլը ներկայացրել է այսբերգները որպես լողացող օդանավակայաններ օգտագործելու պլանը:
1949– Լաոսը անկախացել է Ֆրանսիայից:
1963 –Ինդոնեզիան հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսը վերանվանում է Ինդոնեզական օվկիանոսի:
1980 –Մոսկվայում տեղի է ունեցել 22-րդ օլիմպիական խաղերի բացումը:
1996 – ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մեկնարկել են 26-րդ ամառային օլիմպիական խաղերը:
Կամո Խաչիկյան