7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով կարգապահական հանձնաժողովը դիմել է Վալերի Օսիպյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է
Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրակարգում ոստիկանության տասը աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և եզրակացությունների քննարկումն էր:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին մեկ ծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը դադարեցնել, երկուսի նկատմամբ կիրառել՝ «խիստ նկատողություն», իսկ յոթի նկատմամբ՝ «ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը