Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը

АНАЛИТИКА

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի

վարույթը կասեցվել է մինչև այդ կառույցներից պատասխաններ ստանալը: Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Սահմանադրությամբ ամրագրված է նախագահի անձեռնմխելիությունը, ըստ որի, Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Եթե դատարանը որոշի, որ Քոչարյանը գործել է իր լիազորության սահմանում ու անձեռնմխելի է այդ առումով, ապա նրա դեմ քրեական գործը պետք է չեղարկվի:

Այն բանից հետո, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց, վարչապետ Փաշինյանը կտրուկ քայլերի դիմեց` կոչ անելով շրջափակել դատարանների մուտքերն ու ելքերը, հանկարծ հայտնաբերելով, որ դատավորները չեն վայելում ժողովրդի վստահությունը և պետք է վեթթինգի ենթարկվեն: 

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը ձևավորվել է նախկին իշխանությունների օրոք, և դատարանի նախագահին ու անդամներին Փաշինյանը մեղադրում է նախկին իշխանություններից կախված լինելու մեջ:

Ավելին` վարչապետը ուղղակիորեն մեղադրեց Սերժ Սարգսյանին, Հրայր Թովմասյանին և Գագիկ Հարությունյանին՝ դատական իշխանությունը յուրացնելու մեջ: Փաշինյանը շատ կոնկրետ կոչ է անում Հրայր Թովմասյանին՝ սեփական կամքով դադարեցնել լիազորությունները, սակայն վերջինս չընկրկեց: Ավելին` որոշեց ձիով քայլ անել և Քոչարյանի գործի սահմանադրականության հարցը պարզել եվրոպական կառույցների` ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի միջոցով:

Այս կերպ Սահմանադրական դատարանը, փաստացի, խուսափեց Քոչարյանի գործով ուղղակի հարձակումներից և գերադասեց հիմքեր ստանալ ոչ թե որոշումից հետո, այլ առաջ: Վենետիկի հանձնաժողովն արդեն հասցրել է գործող իշխանությունների համար տհաճ գնահատականներ տալ, ինչից հետո Փաշինյանը հրաժարվեց վեթթինգի գաղափարից:

Եվ հիմա ՍԴ-ում հավանաբար հույս ունեն, որ նման ձևով ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովին հղում անելով՝ կընդունեն որոշում, որը կասկածի տեղիք չի տա: Այդ դեպքում Փաշինյանը որևէ հիմք չի ունենա ՍԴ-ին մեղադրել, որ վերածվել է նախկին պաշտոնյաների կողմից «սեփականաշնորհված կրպակի»: 

Մյուս կողմից՝ ՍԴ նման քայլը թույլ է տալիս մեր երկրին խուսափել հետագա բարդություններից, մասնավորաբար արդեն ընդունված որոշման առումով որևէ կողմից ՄԻԵԴ դիմելու հեռանկարից:

Այս ընթացքում գործող իշխանությունը չի մոռացել, թե ով է կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, իսկ աշխատասենյակն էլ կնքվել է, համակարգիչն` առգրավվել: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարել է, որ խուզարկություն տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում: Թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, Օհանջանյանը չի մանրամասնել։ Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել է, որ այդ գործը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Ի դեպ, ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից: Սակայն հիմա հանկարծ նորից վեր է հանվում այս գործը: 

Ինչո՞ւ է «ժողովրդի վստահությունը չվայելող» այդքան դատավորների միջից խուզարկվել միայն այն դատավորի աշխատասենյակը, ով կայացրել է Քոչարյանի գործով իշխանությանը ոչ հաճո որոշում: Պատասխանն ակնհայտ է: Եվ այս ամենում միամտություն կլինի չտեսնել կոնկրետ քաղաքական ենթատեքստ:

Կարելի է ասել, որ Փաշինյանի կառավարության և ՍԴ-ի միջև առճակատումը ավելի է սրվում: Արդեն այնքան է սրվել, որ դուրս է եկել զուտ ներհայաստանյան օրակարգից ու տեղափոխվել Եվրոպա: ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքը Հայաստանը ձեռք է բերել 2018թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած 16-րդ արձանագրության հիման վրա։ Սա կարծես առաջին դեպքն է, երբ իրացվում է այդ իրավունքը, և Հայաստանի բարձրագույն դատարանը խորհրդատվական կարծիքի համար դիմում է այդ կառույցներին:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»