Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանի՝ 2018 թվականի եկամուտների հանրագումարը կազմել է 14 817 125 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված 2018թ. տարեկան հայտարարագրից:
Էդգար Փիրումյանի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2018թ. հարկային տարում նա 3 600 000 ՀՀ դրամով վաճառել է «MAZDA 6 2.0» մակնիշի ավտոմեքենան:
2018թ. հարկային տարվա վերջում նրա փոխառության չափը կազմել է 13 800 000 ՀՀ դրամ: Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 2 000 000 ՀՀ դրամ և 3000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցներն ավելացել են՝ համապատասխանաբար կազմելով 3 000 000 ՀՀ դրամ և 5000 ԱՄՆ դոլար:
Եկամուտների՝ 14 817 125 ՀՀ դրամ հանրագումարից 3 790 220 ՀՀ դրամը, 561 000 ՀՀ դրամը, 1 960 000 ՀՀ դրամը, 2 122 567 ՀՀ դրամը, 1 590 838 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից, 1 192 500 ՀՀ դրամը՝ ստացված փոխառություններից (վարկեր), իսկ 3 600 000 ՀՀ դրամը գույքի վաճառքից: Է. Փիրումյանը հայտարարագրել է նաև 1000 դրամ բաժնեմաս:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ