ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհրդարանն իր առաջին նիստն է անցկացրել
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Շախմատի միջազգային օր, Տորթի միջազգային օր, Կոլումբիա՝ Անկախության օր, Նորվեգիա՝ Թագաժառանգ Հոկան Մագնուսի ծննդյան օր, Հյուսիսային Կիպրոս՝ Ազատության և խաղաղության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1240– օծվել է Գանձասարի վանական համալիրը:
1320 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Օշինը:
1914– ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Հունան Ավետիսյանը, որը մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:
1921- ՀԽՍՀ ժողկոմխորհի դեկրետով՝ հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։
1928– ծնվել է նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը:
1945- ծնվել է բանաստեղծ, կոմպոզիտոր, բարդ, հեղինակային երգի թեորետիկ Ալեքսանդր Միրզոյանը:
1990-Հայաստանի նոր խորհրդարանը իր առաջին նիստն է անցկացրել:
–վախճանվել է կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովը:
1991- վախճանվել է Արցախյան ազատամարտի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը:
2013-վաղ առավոտից տասնյակ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ շրջել են մայրաքաղաքի կանգառներով՝ կոչ անելով ուղևորներին չվճարել նոր՝ 150 դրամ սակագինը:
2017-Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
ԱՇԽԱՐՀ
1402 —Լենկ Թեմուրը ջախջախել է թուրքական սուլթան Բայազիդին Անկարայի ճակատամարտում:
1534 –Քեմբրիջում գրանցվել է աշխարհում առաջին հրատարակչությունը:
1804- ծնվել է անգլիացի կենդանաբան, անատոմ և պալեանթոլոգ, դինոզավր բառի հեղինակ Ռիչարդ Օուենը:
1810 – Կոլումբիան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:
1873-ծնվել է բրազիլացի օդագնաց, կոնստրուկտոր և օդաչու, ինքնաթիռներ և դիրիժաբլեր նախագծող Ալբերտո ՍանթոսԴյումոնը:
1877 -այս օրը համարվում է մուլտիպլիկացիայի պատմության սկիզբը:
1917-Կորֆու կղզում սերբերի, խորվաթների և սլովենների ներկայացուցիչները ստորագրել են միացյալ պետություն ստեղծելու հռչակագիրը:
-գրանցվել է «BMW» առևտրային նշանը:
1920 –Լեհաստանի վրա հարձակման ընթացքում Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:
1924 – Փարիզում ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան:
1926 –վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ֆելիքս Ձերժինսկին:
1936 –Մոնտրոյում կնքված պայմանագրով Բոսֆոր և Դարդանել նեղուցները տրվել են Թուրքիային:
1941- Բրեստի ամրոցի աղյուսներին կատարվել է վերջին գրառումը. «Մեռնում են, բայց չեն հանձնվում, ցտեսություն, հայրենիք»:
1944 – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ է կատարվել:
1953- ԽՍՀՄ-ը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:
1960 –աշխարհում առաջին անգամ կառավարության ղեկավար է դարձել կինը. Շրի Լանկայում Սիրիմավո Բանդարանաիկեն դարձել է վարչապետ:
1969– ամերիկյան «Ապոլլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջել է Լուսնի վրա:
1973– վախճանվել է կինոդերասան, ռեժիսոր, արևել յան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Բրյուս Լին:
1974 –Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան զորք է մտցրել թուրք-կիպրոսցիներով բնակեցված Հյուսիսային Կիպրոս:
1976- կատարվել են Մարս մոլորակի մակերևույթի առաջին հետազոտությունները: 1990-Հարավ-Օսական Ինքնավար Մարզի Գերագույն խորհուրդը ընդունել է անկախության հռչակագիր և մայրաքաղաք Օրջոնիկիձեն վերանվանել է Վլադիկավկազ:
1993 –Լիտվայում շրջանառության մեջ է դրվել սեփական դրամը՝ լիտը: 2005 -Կանադայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը:
Կամո Խաչիկյան