2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երևանը համալրվում է ևս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան Իրանը փորձում է դիվանագիտական ջանքերն ուղղել ԱՄՆ նախաձեռնությամբ Պարսից ծոցում ձևավորվելիք նոր դաշինքի գործունեության խաթարմանը. իրանագետ Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման խնդիրներ են առաջացել․ ՊԵԿ-ի պարզաբանումը Լավ շոուներ էր կազմակերպում, կոկորդն էր պատռում. Աղեկյանը` քաղաքապետի մասին Արցախում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com Նոա - Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր. ուղիղ հեռարձակում Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus GX 470-ն ու 07-ը. կա վիրավոր. Shamshyan.com Մահացել է ՀԱՕԿ առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Ռուսաստանում դեռահասը կացնահարել է ընտանիքի անդամներին Հայաստանի ԶՈւ-ն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա վերահսկողություն է հաստատել. Արծրուն Հովհաննիսյան Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ) Փաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. Քաղաքագետ

ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները

Past.am

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը նոր օրինագիծ է ներկայացրել թվային ֆինանսական ակտիվների վերաբերյալ:
 
Oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման (մայնինգ), պահպանման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:

Օրենքի իմաստով թվային ֆինանսական ակտիվի ստեղծում է համարվում կրիպտոակտիվի մայնինգը:

Նախագծի համաձայն՝ կրիպտոակտիվների ստեղծմամբ և  պահպանմամբ իրավասու են զբաղվելու իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մայնինգը, կրիպտոակտիվների պահպանումը և օտարումը չի համարվի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այն իրականացվի ինքնուրույն՝ առանց աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով այլ ֆիզիկական անձի կամ անձանց ներգրավման: Այս մասին հայտնում է Iravaban.net-ը։

Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման և պահպանման գործունեության հետ կապված հարկային պարտավորությունների առաջացումը կորոշվի օրենքով սահմանված կարգով:

Գործարքների մասին տեղեկություն պարունակող թվային գրառումները կպահպանվեն թվային դրամապանակներում, որոնք կողմերի համար բացվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:

Թվային դրամապանակը բացում է միայն դրա սեփականատիրոջ նույնականացման ընթացակարգը կատարումից հետո` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Թվային դրամապանակի բացման, թվային գրառումների մասին տեղեկատվության պահպանման, վարման, փակման կարգը, ինչպես նաև թվային թղթապանակների պաշտպանության նկատմամբ ներկայացվող պահանջները կսահմանի Կենտրոնական բանկը:

Կրիպտոարժույթների օտարումն ու փոխանակումը, որպես հարկման օբյեկտ, կդիտարկվեն գույքային իրավունքների իրականացման տեսանկյունից:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Պատգամավորը հիմնավորման մեջ նշել է, որ «Թվային ֆինանսական ակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների զարգացման ընթացքով, այդ թվում ֆինանսական ոլորտում:

Նախագծով առաջարկվում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների, պահպանման և շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաև դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները:

Նախագծով սահմանվում է անձանց շրջանակը, որոնք կարող են զբաղվել թվային ֆինանսական ակտիվների գործարքներով, ինչպես նաև ամրագրվում են պայմաններ, որոնց առկայության դեպքում անձինք կարող են կրել հարկային պարտավորություններ: Օրենքի նախագծով առաջարկվում են վավերապայմաններ, որոնց պարագայում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարող է իրականացվել համապատասխան անձանց նույնականացում:

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է նշյալ ոլորտում Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի փորձը, ինչպես նաև Եվրոպական միության հետազոտությունները:

website by Sargssyan