Եղանակը Հայաստանում. շոգն աստիճանաբար կսկսի նահանջել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով օդերեւութաբանները կանխատեսում են քամու արագացում մինչեւ վայրկյանը 18-20 մետր։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +25+27, վաղը ցերեկը՝ +38+40։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +36+38,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +20+25,
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +23+25, ցերեկը՝ +37+39,
Արարատում գիշերը՝ +23+27, ցերեկը՝ +38+40,
Արմավիրում գիշերը՝ +23+27, ցերեկը՝ +38+40,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +23+27, ցերեկը՝ +38+40,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+31,
Արցախում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37։