5 հոգով խանութի դուռը լինգով բացելիս են եղել, բայց ոստիկանները վրա են հասել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 21-ին, ժամը 5։35-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողության փորձ կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երկու քաղաքացու։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 18 եւ 27-ամյա երիտասարդները, երեք այլ անձանց հետ գողության նպատակով փորձել էին լինգով բացել Աբովյան փողոցի խանութներից մեկի դուռը։ Բայց մտածածն ավարտին չէին հասցրել՝ բռնվել էին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա 3 ձող։
Նշանակվել է դատամատնադրոշմային փոձաքննություն։
Բերման ենթարկված երիտասարդներից մեկը ոստիկաններին հայտնել է նաեւ, որ ապրիլից հուլիս ամիսների ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներից եւս գողություններ է արել։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողության փորձին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։ Զուգահեռ աշխատանքներ են տարվում նախկինում կատարած գողություններից տուժածներին պարզելու եւ հաղորդում ընդունելու համար։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։
Կատարվում է քննություն։