Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կյանքը հեշտ չէ, բայց պետք է սիրել հողը. մեռնող գյուղի տներից մեկի վրա երբեք կողպեք չի լինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհը քանդված է ու քարքարոտ: Ասում են՝ ամեն վարորդ չէ, որ համաձայնում է ուղևորվել այստեղ: Բարձրաշենն արդեն հասցրել է «անմարդաբնակ» անունը ստանալ: Գյուղում լռություն էր՝ իսկապես բնորոշ անմարդաբնակ վայրերին: Որ տանը մոտենում էինք, կիսաքանդ դռների վրա կողպեք կար:

Քիչ էր մնում «անմարդաբնակ» ասվածը լուրջ ընդունեինք, բայց հեռվում երևաց Սբ. Աստվածածին եկեղեցին ու մի հայացք՝ թոնրատնից: Գյուղի բնակիչ Տիկին Ամալյան էր, ում տան դռան վրա դեռ կողպեք չկար:

Իրենք իրենց ղեկավարը

1981-ին Բարձրաշեն գյուղի լիկվիդացման պատճառով գյուղի բնակչության կեսը բնակություն է հաստատել Իսահակյան գյուղում: «Գյուղը քանդել» են՝ լիկվիդացման գործընթացն այսպես է բնորոշում տիկին Ամալ յան: «1981-ին գյուղը քանդեցին, 1983-ին հարս եկա: 1989-1990 թթ. ուզում էին գյուղը պահպանել, բնակիչները ցույցերի գնացին, Երևան-Գյումրի, Երևան-Գյումրի ու այդպես շարունակ, բայց բան չեղավ: Գյուղը քանդեցին, դպրոցն էլ հետը: Բերեցին, տնակ դրեցին, բայց էրեխեքը ո՞նց սովորեին: Հիմա էրեխեքին Մարալիկում կամ մոտիկ դպրոցներից մեկն են տանում»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Ամալյան ու նշում, որ այսօր գյուղում «շնչող» 7 տուն կա:

«Այստեղ մենք ենք թե՛ մեր ղեկավարը, թե՛ մարզպետը, թե՛ նախարարը»,-կես կատակ, կես լուրջ ասում է նա: Պատմում է, որ այստեղ դռները հերթով կողպվում են՝ մարդիկ գնում ու հետ չեն գալիս, լավագույն դեպքում գալիս են արդեն զբոսաշրջիկի կարգավիճակով:

«Շատ ենք տանջվում, այստեղ դեռ հորերից ջուր ենք քաշում, որ խմենք, իսկ եթե լողանալու համար է, հորից ջուր քաշելը ավելի երկար է տևում»,-ասում է մեր զրուցակիցը ու նշում, որ երեխաները թոռների հետ Մարալիկում են ապրում, աշնանն ինքը ևս կհեռանա գյուղից:

Հելլո, բոնժուղ...

Թեև տիկին Ամալյան համոզում էր, որ հոգնել է, գյուղում այլևս կյանք չկա, բայց առավոտյան 4:20-ին արթնացող ու դժվար առօրյա ունեցող կնոջ աչքերը փայլում էին, երբ խոսում էր գյուղով հետաքրքրվողների մասին:

«Շուտ-շուտ են այստեղ զբոսաշրջիկներ գալիս: Ամենաշատը եկեղեցին է հետաքրքրում ու երևի այն, որ քիչ մարդ կա: Ֆրանսիացիներ են գալիս, իրենց լեզվով ասում, որ ալյուրից գնդեր անեմ: Սկզբից լեզուները չէի հասկանում:

 

Հետո սկսեցին նաև Իրանից գալ, անգլիացիներ էլ եկան: «Hello», «սալամ ալեյքում», «բոնժուղ, մադամ» ու էդպես շարունակ: Որ էսպես շարունակվի՝ լեզուն էլ կսովորեմ»,-կատակում է տիկին Ամալ յան ու թոռանը խնդրում ուղեկցել հարևանուհու՝ Ռուզաննայի տուն: Իսկ թե ինչո՞ւ հենց նրա տուն, հետո պետք է հասկանայինք: Ներս ենք մտնում: Տիկին Ռուզաննան է ու իր տղան, որը եկել ու պատրաստվում է իրեն մեկ օրով Մարալիկ տանել՝ ծանոթանալու թոռան լեհուհի ընտրյալի հետ:

Կարոտը հետ է բերում

Տիկին Ռուզաննան ծնվել ու մեծացել է Բարձրաշենում, իսկ արմատներով Արևմտյան Հայաստանի Խնուս գավառից է:

«Երբ գյուղը քանդվեց, մեր բնակիչների մի մասին Իսահակյան գյուղ տարան, բայց մենք Մարալիկ գնացինք: Աշխատում էի Մարալիկի կենտրոնական գրադարանում, բայց 2000 թվականին վերադարձա Բարձրաշեն: Այդ օրվանից գյուղում եմ ու չեմ ուզում գնալ: Իմ հայրենի գյուղն է՝ ով ուր ուզում է, թող գնա: Ես հիմա արդեն տարիքով եմ, չգիտեմ՝ ինչքան կյանք ունեմ դեռ, բայց թող բոլորն էլ իմանան, որ իմ մի քարն ու մի թուփն ինձ համար շատ թանկ են: Ես ուրիշ տեղ չեմ դիմանում՝ ինձ հետ է բերում կարոտը»,-ասում է տիկին Ռուզաննան ու նշում, որ բազմիցս մերժել է նաև Լեհաստանում ապրող թոռան հրավերները:

 

«Միակ տեղը, որը կուզենայի գնալ, Արևմտյան Հայաստանն է: Միայն տեսնեմ, գամ ու էլ ոչինչ չեմ ուզում»,-ասում է նա ու ցույց տալիս սեղանին դրված գիրքը: Աղավնու «Շիրակ» վեպն է, ասում է՝ արդեն 10-րդ անգամն է վերընթերցում: «Երբ այստեղի դպրոցը քանդվեց, գրքերը տարել էին, բայց այդ գիրքը գետնին էր:

Գիրքն ընդհանրապես չի կարելի գետնին գցել, վերցրի ու բերեցի: Այստեղ նկարագրվում է, թե Արևմտյան Հայաստանում ինչպե՞ս են ապրել, ինչպե՞ս են գաղթել: Պատմում է գաղթականների մասին: Իմ նախնիները Խնուսից հենց այս գյուղն են եկել: Ես իմ տատի պատմածներով եմ ապրել, ու գյուղը կարծես աչքիս առաջ լինի:

Ինչպես Աղավնու նկարագրածի դեպքում է, «Ռանչպարների կանչը» վերընթերցելիս էլ եմ նույնը զգում: Տպավորություն է, որ ես կարծես գնացել եմ այնտեղ ու այդ բոլորն իմ աչքով տեսել եմ: Ես այդ փափագն ունեմ…»,-նշում է նա: Տիկին Ռուզաննան այլ կերպ է մոտենում գյուղի խնդիրներին, Բարձրաշենը Հայաստանի մյուս գյուղերից չի տարանջատում:

«Այստեղ ոչինչ չի եղել, բայց հանուն գյուղի ամեն ինչ փորձել եմ անել, ամեն ինչ աշխատել եմ, մենակ թե գյուղը չքանդվի, մենակ մնանք գյուղում, էն էլ… Հիմա այստեղ ճանապարհ չկա, ջուր չկա, բայց Հայաստանի որ գյուղն էլ որ վերցնենք, լավ ճանապարհ չկա: Հիմա աղբյուր ունեցողն էլ է բողոքում, որ ջուր չունի: Ոչ մի տեղ կյանքը հեշտ չէ, բայց պետք է սիրել հողը: Ես ուրախանում եմ, որ գյուղի համար մի բան են անում, ինքս մասնակցել եմ եկեղեցու քարերի մաքրմանը: Մի բան պետք է անել, թեկուզ փոքր ֆերմա ստեղծել, որ գյուղը, թեկուզ քիչ բնակչությամբ, բայց մնա: Ես մի բան գիտեմ՝ ուր գնամ, ինչ էլ անեմ, այս հողի մեջ պիտի մահանամ»,-ասում է նա:

Ամալ յան Ռուզաննայի տան ճանապարհը պատահական ցույց չտվեց՝ մեռնող գյուղի տներից մեկի վրա երբեք կողպեք չի լինի: 

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում