Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թեհրանի «տնային աշխատանքները»

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղ. ինչի՞ն է պատրաստվում Թեհրանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն իր պաշտոնավարման ժամկետի ավարտի նախօրեին հարցազրույց է տվել Բաքվի լրատվամիջոցներին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նա ասել է, որ «Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին եռակողմ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Իրանը կարող է կողմերին մերձեցնողի դեր խաղալ: Հիշեցնենք, որ խոսվում է 2018 թվականի հոկտեմբերի վերջին Ստամբուլում անցկացված՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին: Այն ժամանակ նրանք ընդունել են համագործակցության զարգացման հռչակագիր, որտեղ մասնավորապես նշվում է «Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության վաղաժամկետ կարգավորման կարևորությունը և այդ ուղղությամբ կողմերի ջանքերի կարևորությունը»: Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, ունի բարձր մակարդակի հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ, չնայած վերջինիս կոչերին՝ ցույց տալ «իսլամական համերաշխություն» և միանալ Հայաստանի շրջափակմանը:

Այս համատեքստում Թեհրանը տեսականորեն պահպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իր միջնորդական ներուժը: Անցյալում Իրանից նմանատիպ դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին հայտարարություններ տարբեր մակարդակներով էին հնչում, բայց գործնական առումով ամեն ինչ նպատակաուղղված էր ընդամենը ԵԱՀԿ Մինսկի խմբին բանակցային գործընթացից դուրս մղելուն և ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարը բացառապես տարածաշրջանային երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի խնդրի վերածելուն:

Այսինքն, հակամարտությունը ընդամենը դիտարկվում էր առիթ տարածաշրջանում որոշակի աշխարհաքաղաքական փոփոխությունների համար: Եվ ոչ ավելին: Բանն այն է, որ դեկլարատիվ բնույթի հայտարարություններում չի նկատվում և չի առաջարկվում հակամարտության լուծման կոնկրետ մեխանիզմ, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման առաջարկված բանաձևը չի ընկալվում Հայաստանի կողմից, և գրեթե որևէ շանս չկա, որ Երևանը նման պայմաններում կմասնակցի բանակցություններին: Իրանական ծագումով ամերիկացի փորձագետ Հուման Սադրին կարծում է, որ այդ պայմաններում «Իրանի և Բաքվի առաջարկը Երևանն է տարբեր կերպ ընկալում»: Բայց ինտրիգն այստեղ դա չէ: Պետք է փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչու է Իրանը որոշում կայացրել ակտիվանալ ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Ակնհայտ է, որ Անդրկովկասում իրավիճակի փոփոխությունները պատմականորեն զգայուն ընկալող Թեհրանը տեսնում է, որ Արևմուտքի ազդեցությունը այս տարածաշրջանում զգալիորեն թուլացել է: Դրան գումարած՝ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանի դիրքերը ևս որոշակիորեն թուլացել են: Իրանը գտնում է, որ, ի տարբերություն Թուրքիայի, այժմ կարող է Հարավային Կովկասում իր ներկայությունը ավելի հաջող կերպով նշանավորել: 

Բացի դրանից, նա գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որոնց մասին Մամեդյարովը նշել է, թե «նույն ծրագիրը արդեն քննարկվել է 15 տարիների ընթացքում», նույնպես արդյունք չի տա: Այստեղից ծագում է գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանման հեռանկարների գնահատման խնդիրը, որը կարող է «վերածվել զինված հակամարտության», ինչպես եղավ 2016 թվականի ապրիլին, և որին ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդհանրապես ոչ մի կերպ չարձագանքեց: Այն ժամանակ իրավիճակը կարգավորելու գործում առավել ակտիվը Ռուսաստանն էր, ավելի քիչ նկատելի էր Իրանը, որը միակ չեզոք պետությունն է, որն ունի ընդհանուր սահման ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ հակամարտության մեջ ընդգրկված Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Եթե ապրիլ յան պատերազմը այն ժամանակ շարունակվեր, ապա ենթադրվում է, որ իրադարձությունների ընթացքին անխուսափելիորեն կներգրավվեր նաև Իրանը: Միևնույն ժամանակ, բավական է հիշել, որ 1992 թվականի մայիսին Թեհրանում հանդիպել են Հայաստանի նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Յակուբ Մամեդովը: Այստեղ նրանք ստորագրել են համատեղ հայտարարություն Իրանի կառավարության ղեկավար Ալի Ակբար ՀաշեմիՌաֆսանջանիի հետ, ըստ որի, Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մահմուդ Վաեզին պետք է ժամաներ Լեռնային Ղարաբաղ: Կողմերը պայմանավորվել են զինադադարի, տնտեսական կապերի վերագործարկման և ճանապարհների բացման մասին: Սակայն պայմանագիրը խախտվեց: 

Իրանը ակտիվ էր նաև 1994 թվականի զինադադարի համաձայնագրի կնքումից հետո: Այս ամենը նրա համար նշեցինք, որ պարզ դառնա այն, որ Թեհրանը յուրահատուկ փորձ ունի հայ և ադրբեջանական կողմերի միջև միջնորդական գործունեությունում: Որոշ հանգամանքներում չի կարելի բացառել, որ նա կխթանի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկկողմ երկխոսության հաստատման սցենարը՝ շրջանցելով Երևանը, կամ էլ իր խաղաղապահ ձգտումների ձևաչափով կձեռնարկի Ստեփանակերտի հետ երկխոսության, իր ջանքերը համաձայնեցնելով կամ չհամաձայնեցնելով Բաքվի հետ, զուգահեռաբար կազմաքանդելով ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այնուամենայնիվ, այս փուլում կարելի է խոսել միայն Թեհրանի «տնային աշխատանքների» մասին, որը դեռևս աշխատում է ֆորմալ հայտարարությունների մակարդակով և որը, ի վերջո, բացահայտ և հրապարակայնորեն կարող է հնչել ներքաղաքական նկատառումներով իր հյուսիսային սահմաններում կայունություն և անվտանգություն ապահովելու համար հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջի տեսքով: Սպասենք, թե ինչ կլինի հաջորդիվ:

Կամո Խաչիկյան

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»