Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի Հայաստան․ ՀՀ գլխավոր դատախազութ... ԲԼՈԳ
Դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյան ոչ մի աշ­խա­տա­կի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոնսենս է. ՍԴ դատավորներին 700 մլն դրամով ուղարկում ենք փառա... ՎԻԴԵՈ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ադր­բե­ջան­ցի­նե­րի հերթ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա­ռա­վա­րու­թյան 1,5 տար­վա գոր­ծու­նե­ու­թյան ըն­թաց­քում... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 10.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել ՌԴ և ՀՀ իրավապահներին (տեսանյութ)

Past.am

Նորիկ Դավթյանը հայտարարում է՝ պատրաստ է Հայաստան գալ ու այստեղ հրապարակել բոլոր փաստերը:

6 տարի լռելուց հետո Նորիկ Դավթյանը որոշել է ինքնակամ խոսել ու ցանկանում է դրվագ առ դրվագ պատմել՝ ինչ դժոխքի միջով է անցել՝ հայր և որդի Պարազյանների պատճառով: Նորիկը Մասիսից է, 15 տարեկանից ապրել է Կալուգայում, հիմա չորս երեխաների հայրը Շվեդիայում է որպես փախստական: Այդտեղից էլ պատմում է՝ ինչպես Պարազյաններն իրեն դարձրին հաշմանդամ:

Նորիկը 2007-ից աշխատել է Պարազյան ավագի մոտ. սկզբում որպես վարորդ, հետո վստահված անձ: Այդ ժամանակ Աշոտ Պարազյանը Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տեղակալն էր: Նորիկին ակտիվորեն ներգրավել է շինարարության ոլորտ՝ հանձնարարելով զբաղվել ընկերություններով, որոնք հենց Պարազյաններն էին բացում: Պատմության մեխերից մեկը հենց այդ ընկերություններն էին, որոնք Տաշիրի անվան տակ մասնակցում էին տարբեր տենդերների: Տաշիրի սեփականատերը, Նորիկի պնդմամբ, ոչ այդ ընկերությունների մասին գիտեր, ոչ էլ, որ դրանք մասնակցում ու հաղթում են նաև Գազպրոմի տենդերում: 

Այդ սխեմայի մասին իմանալուց հետո Նորիկ Դավթյանը որոշում է, բայց չի հասցնում տեղեկացնել Տաշիր գրուպի ղեկավարին: Պարազյանները որոշում են ազատվել իրենց համար գլխացավանք դարձած աշխատողից, նրանից հետ են պահանջում արդեն վճարված գումարը՝ 2 ու կես միլիոն ռուբլին, պնդելով, որ դա Տաշիրի փողն է: Նորիկը հրաժարվում է: 

Պահանջի հաջորդ փուլում հաշվեհարդարն էր: Իրենց մասին կարևոր փաստեր ունեցող Նորիկ Դավթյանին Պարազյանները կանչում են գրասենյակ ու մի քանի հոգով սկսում ծեծը:

Դրանից հետո Նորիկ Դավթյանը 8 վիրահատության է ենթարկվել: Հիմա 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, բայց ոտքը կորցնելու վտանգ է առաջացել: 

Այդ պատմությունից մեկ ու կես տարի անց Աշոտ Պարազյանին հեռացնում են Տաշիր գրուպից: Կրտսեր Պարազյանը Ռուսաստանում դատվում է՝ մեկ այլ հայ գործարար առևանգելու, բռնության ենթարկելու ու գումար շորթելու համար: Նորիկ Դավթյանը այդ գործարարին լավ է ճանաչում, դեպքի շատ մանրամասներ գիտի, որոնց մասին այլևս չի լռելու: Պատրաստվում է հայտնել ռուս իրավապահներին:

Նորիկ Դավթյանը հայտարարում է. պատրաստ է Հայաստան էլ գալ ու այստեղ էլ հրապարակել բոլոր փաստերը, որոնք կբացահայտեն Պարազյաններին: Պնդում է, որ եթե մինչև հիմա ստիպված էր ընտանիքով թաքնվել այլ երկրներում, հիմա վախենալու պատճառ չունի: Կներկայանա ու կպատմի ամեն ինչ:

 

 

website by Sargssyan