Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մենք չենք կա­րող նո­րից ընկ­նել նույն փակ ցիկ­լի մեջ»

ИНТЕРВЬЮ

Հաշվի առնելով, որ անցած տարի քաղաքական իրադարձություններից ելքը տվ յալ պահի իշխանության հեռացումն էր, ապա նախորդներից ազատվելու հանգամանքը հեղափոխության սկզբնական շրջանի գործընթացների տրամաբանության մեջ էր: Բայց իրադարձությունների հետագա զարգացումը բերեց նրան, որ մոտեցումները այդ հարցի շուրջ էլ ավելի խորացան ու սրվեցին: Անդրադառնալով նախորդների դեմ պայքարին ու այդ պայքարի գերին դառնալու խնդրին ու վտանգներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կնյազ Սարոյանը:

«Սկզբնական փուլում այդ հանգամանքն ընկալելի գործընթաց էր, բայց հետո եղավ սևերի ու սպիտակների բաժանման հայտնի թեզը, հետո հակահեղափոխականների, ռևանշիստների թեզի շահարկումը: Եթե սկզբում դա ընկալելի էր, ապա հետո բացարձակ արդյունավետ չէ շեշտը դնել այդ թեզերի շահարկման վրա ու փորձել ցանկացած հարց հիմնավորել կամ պատճառաբանել զուտ այդ պրիզմայի ներքո»,-շեշտեց նա:

Ընդգծելով, որ անցած տարի տեղի ունեցածից հետո բոլորի ակնկալիքը դեպի լավը գնալն էր, քաղաքագետը նշեց մի խնդրի մասին. «Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական երկխոսությունը, որպես այդպիսին, բացակայել է, ինչը բավականին խանգարել է, որ նորմալ ու առողջ քաղաքական գործընթացներ լինեն: 

Հետևաբար, մենք չենք կարող նորից ընկնել այդ նույն փակ ցիկլի մեջ. այսինքն, հստակ տարանջատել բևեռներ և փորձել էլ ավելի խորացնել այդ բևեռները:

Անցյալին գնահատականներ տալը, անցյալից դասեր քաղելն ու անցյալի սխալները չանելը միանշանակ նորմալ գործընթաց է, որը պետք է լինի ցանկացած պարագայում, երբ տեղի է ունենում իշխանության փոփոխություն: Բայց որևէ կերպ չպետք է փորձել դառնալ այդ անցյալի գերին, առավել ևս՝ անցյալի դեմ պայքարի գերին»:

Կնյազ Սարոյանը շեշտեց՝ անցած տարի մեկնարկային կետ էր, և բոլորի ուժերը պետք է ուղղվեն առաջ գնալու, լավ ապրելու միասնական բանաձևը մշակելուն. «Անիմաստ է ժամանակ վատնել սևերի ու սպիտակների կամ ամեն ինչում նախորդների ստվերը տեսնելու վրա, ամայացնել քաղաքական դաշտն ու քաղաքական դիսկուրսը զրկել բովանդակությունից:

Դրանք հեշտ մարսելի թեզեր են, և, միգուցե, սովորական քաղաքացու համար հետաքրքիր է ամեն օր լսել այդ ամենը, մամուլով շրջանառվող թեմաները ու տևական ժամանակ ապրել այդ ամենով: Բայց այդ հանգամանքը մեզ զրկելու է ռեալ փոփոխությունների հնարավորությունից, խանգարելու է առանցքային կարևորություն ունեցող հարցերին ուշադրություն դարձնել:

Մինչդեռ համատեղ պետք է մշակել լավ ապրելու բանաձևը, այն, թե ի՞նչ արժեհամակարգով ենք այսուհետ առաջնորդվելու, սովորական քաղաքացին ի՞նչ պարտավորություններ պետք է ստանձնի, կամ նոր իշխանության քաղաքականության մեթոդաբանությունն ինչո՞վ պետք է տարբերվի նախորդից: 

Եթե նախորդն ուներ լեգիտիմության խնդիրներ, ներկա իշխանությունը լեգիտիմության խնդիր չունի զուտ այն առումով, որ կա հանրային մեծ վստահություն, բայց լեգիտիմությունը, հատկապես 21-րդ դարում, ավելի շատ հարափոփոխ երևույթի է վերածվել՝ ցանկացած ժամանակահատվածում այն կարելի է կորցնել: Հետևապես, երբ խոսում ենք այս ամենի մասին, կա մի շատ նուրբ գիծ, որին միշտ պետք է հետևել:

Խոսքը հանրության մեջ խելամիտ ակնկալիքների սահմանման մասին է, հակառակ պարագայում չգնահատված, չհիմնավորված մեծ սպասելիքները վտանգավոր են ցանկացած իշխանության համար, որովհետև այդ ամենին հաջորդում է հիասթափությունների մեծ շղթան՝ իր հետ բերելով բազմաթիվ խնդիրներ: Այնպես որ, եթե հնարավորություն է եղել փոխել գոյություն ունեցողը, որը ձեռնտու չէր շատ շատերին, պետք չէ նորից ընկնել այդ նույն փակ ցիկլի մեջ ու կրկնել շատ սխալներ, որոնք բնորոշ են եղել նախորդ ժամանակահատվածին»:

Անդրադառնալով իրականության ընկալման խնդրին՝ մի կողմից՝ դրական փոփոխություններ արձանագրող իշխանությանը, մյուս կողմից՝ իրական արդյունքներ ակնկալող քաղաքացիներին, քաղաքագետը նշեց, որ իրականության ընկալման խնդրի հետ բախվել ենք նախորդ տարվա իրադարձությունների հենց սկզբից:

«Հեղափոխական էյֆորիայի ֆոնին իրականությունը բացառապես էմոցիոնալ ֆոնի վրա ընկալելը տրամաբանական և ենթադրելի գործընթաց է: Բայց իրականության ընկալումը ժամանակի ընթացքում, բնականաբար, փոփոխվում է, որովհետև սկզբում էմոցիաներն են, զգացումները, հետո արդեն գալիս են պարզ հաշվարկները, հարցերն ու այդ հարցերի ենթադրվող պատասխանները:

Նորմալ գործընթաց է այն, որ իշխանությունն անում է քայլեր ու հետո գովասանքով խոսում արդյունքների մասին: Ցանկացած իշխանություն իր առջև խնդիր ունի. բոլոր քայլերը, որը ձեռնարկում է, պետք է հնարավորինս դրական լույսի ներքո ու մանրամասն ներկայացնի հանրությանը՝ դրանով հիմնավորելով, որ իրեն տրված քվեն արդարացի է: 

Բայց կոնկրետ մեր պարագայում, երբ սկզբնական շրջանում կար այդ էյֆորիկ ընկալումը, միգուցե քաղաքացիների մեծամասնության սպասելիքները տեսակավորված չէին: Այսինքն, սկզբնական շրջանում պետք էր ուղղակի ազատվել նախորդներից, բայց շատ շատերը միգուցե իրենց հարց չէին տալիս, թե տնտեսական ի՞նչ փոփոխություններ են լինելու, սոցիալ-տնտեսական իրավիճակը ո՞ր ուղղությամբ է գնալու, ի՞նչ նոր մոդել է որդեգրվում: Հետևաբար, արդեն ավելի քան մեկ տարի անց գալիս է այն ժամանակահատվածը, երբ էյֆորիան աստիճանաբար նվազում է, իսկ սառը դատողությունը՝ ավելանում, ինչի արդյունքում հնչում են հարցեր»,-նկատեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով, շատ կարճ ժամանակահատվածում տնտեսական մոդելի փոփոխություն, սոցիալ-տնտեսական ավելի նպաստավոր մակարդակ ապահովելն իրականում դժվար խնդիր է.

«Բայց մեկ ուրիշ խնդիր էլ կա. ցանկացած իշխանություն միշտ պետք է զգուշավոր լինի տրված խոստումների, այդ խոստումներն իրականացնելու գործիքակազմի և հանրության սպասելիքների մասով: Եթե դրանք իրար չեն համապատասխանում, արդեն հնչում են առաջին դժգոհությունները: Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն պետք է պատրաստ լինի լսել այդ դժգոհությունները, քննադատությունները և փորձի բացատրել, թե ինչը որ ուղղությամբ պետք է արվի: 

Այսինքն, երբ հանրությունը սկսում է հարցադրումներ անել, որևէ պարագայում դա որպես վատ երևույթ դիտարկելը ճիշտ չէ: Այդ ամենի հետևանքով բախվում ենք նաև մյուս խնդրի հետ. երբ իշխանությունը չի ուզում հավատալ ներքևում ձևավորված պահանջների լեգիտիմ լինելուն, աստիճանաբար կտրվում է իրականությունից ու հանրության և իշխանության միջև առաջանում է անդունդ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла